Ինչով են տարբերվում 1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետները. Սա պետք է իմանան բոլոր շաքար ունեցողները


Դիտումներ 9589
Ինչով են տարբերվում 1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետները. Սա պետք է իմանան բոլոր շաքար ունեցողները

1-ին տիպի շաքարյին դիաբետի դեպքում ենթաստամոքսային գեղձը բավականաչափ ինսուլին չի արտադրում կամ առհասարակ չի արտադրում, ուստի հիվանդը ստիպված է լինում ամեն օր այդ հորմոնի ներարկումներ ստանալ:

 

 

2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում ենթաստամոքսային գեղձը բավականաչափ ինսուլին է արտադրում, սակայն օրգանիզմի զգայունությունն այս հորմոնի հանդեպ նվազում է, ինչի հետևանքով էներգիա ստանալու համար գլյուկոզան ինչպես հարկն է չի օգտագործվում:

 

 

 

Ո՞ր մթերնքներն է կարելի ուտել շաքարային դիաբետի ժամանակ։

 

 

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic



2-րդ տիպի շաքարային դիաբետը, ի տարբերություն առաջին տիպի շաքարային դիաբետի, կարելի է կանխարգելել: Դրա համար հարկավոր է.

 

  • Լինել ֆիզիկապես ակտիվ (օրական առնվազն 30 րոպե քայլել),
  • Վերահսկել քաշը (ճարպակալումը ինսուլինի հանդեպ զգայունության նվազման հիմնական պատճառն է),
  • Չչարաշահել ածխաջրերով հարուստ մթերքը,
  • Հրաժարվել վատ սովորություններից:

 

 

Շաքարային դիաբետի երկու տեսակների ախտանշանները հիմնականում նման են, սակայն 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում դրանք հաճախ ավելի թույլ արտահայտված են լինում, ինչը թույլ չի տալիս ժամանակին հայտնաբերել խնդիրն ու համապատասխան միջոցներ ձեռնարկել:

 



«Շաքարային դիաբետի կեմպենսացման կարելի է հասնել միայն բժշկի ու հիվանդի համատեղ ջանքերի շնորհիվ: Եթե բժիշկը նշանակում է համապատասխան դեղամիջոցներ եւ դիետա, սակայն հիվանդը հետեւողականություն չի դրսեւորում, ապա արդյունավետ բուժման մասին խոսք գնալ չի կարող: Սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն եւ համապատասխան դեղամիջոցների ընդունում՝ միայն այս երեք գործոնները միասին կկարողանան ապահովել բուժման արդյունավետությունը։

 

 

Ամենաընթերցվածը

Գովազդ