Րոպեներ առաջ երկրաշարժ եղավ․ Հայտնի է բոլոր մանրամասները, էպիկենտրոնը եղել է Գավառ քաղաքի մոտ

Դիտումներ 1498
Րոպեներ առաջ երկրաշարժ եղավ․ Հայտնի է բոլոր մանրամասները, էպիկենտրոնը եղել է Գավառ քաղաքի մոտ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն -ը հայտնում է ՝
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

 


Մայիսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․17⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․8 մագնիտուդով երկրաշարժ։


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ:

 


Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Երանոս և Սարուխան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին նույնպես երկրաշարժ էր եղել նշված վայրերում։

 

Մայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2․0 մագնիտուդով երկրաշարժ։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը