Քիչ առաջ երկաշարժ եղավ․ Ովքե՞ր են զգացել․ Հայտնի է մանրամասները ՝ քանի բալ է եղել և որտեղ

Դիտումներ 5925
Քիչ առաջ երկաշարժ եղավ․ Ովքե՞ր են զգացել․ Հայտնի է մանրամասները ՝ քանի բալ է եղել և որտեղ
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն-ը հայտնում է ՝
Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք
Ապրիլի 1-ին, տեղական ժամանակով ժամը 13:56-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09։56-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության
 
 
տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ։
 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
 
 
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Մուսայելյան և Ամասիա գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժ առաջանում է երկրակեղևում հանկարծակի տեղաշարժերի ու խզվածքների հետևանքով և առաձգական (սեյսմիկ) տատանումների ձևով հաղորդվում մեծ հեռավորությունների վրա:
 
Հայաստանը գտնվում է երկրաշարժավտանգ գոտում. մեր երկրի տարածքում տարբեր դարաշրջաններում տեղի են ունեցել բազմաթիվ ավերիչ երկրաշարժեր, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, ավերվել շատ բնակավայրեր ու խոշոր քաղաքներ: Այդպիսի ավերիչ երկրաշարժի օրինակ է 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժը:

 


 
Ըստ ծագման՝ երկրաշարժերը լինում են բնական և տեխնածին: Բնական երկրաշարժերի առաջացման պատճառ են դառնում ստորերկրյա ցնցումները, երկրակեղևում առաջացած դատարկությունների փլուզումները, երկնաքարերի բախումը երկրի մակերևույթին (1908թ. Տունգուսյան երկնաքարի՝ երկրի մակերևույթի հետ բախումն առաջացրեց հզոր երկրաշարժ):
 
Տեխնածին երկրաշարժերի առաջացման պատճառներն առնչվում են մարդկային գործունեությանը, օրինակ՝ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են երկրաշարժի պատճառ դառնալ:
 
Սովորաբար երկրաշարժի հզոր ցնցումներին նախորդում են առաջնային թույլ ցնցումներ՝ նախացնցումներ (ֆորշոկեր): Հիմնական ցնցումից կամ ցնցումներից մի քանի րոպե, ժամ, նույնիսկ մի քանի օր հետո կարող են դիտվել հետցնցումներ: Ստորերկրյա ցնցման առաջացման տիրույթն անվանում են երկրաշարժի օջախ:
 
Երկրաշարժի օջախի կենտրոնն անվանում են հիպոկենտրոն: Երկրագնդի մակերևույթի վրա հիպոկենտրոնի պրոյեկցիան կոչվում է էպիկենտրոն կամ վերնակենտրոն: 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը