Քիչ առաջ ՀՀ-ում երկրաշարժ է եղել․ Ովքե՞ր զգացին երկրաշարժը, հայտնի է Էպիկենտրոնն ու որքան բալ է եղել երկրաշարժը

Դիտումներ 5253

Քիչ առաջ ՀՀ-ում երկրաշարժ է եղել․ Ովքե՞ր զգացին երկրաշարժը, հայտնի է Էպիկենտրոնն ու որքան բալ է եղել երկրաշարժը

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է ՝ դեկտեմբերին 2-ին` տեղական ժամանակով ժամը 08:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04։38-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․06⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝

 

 

Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․4 մագնիտուդով երկրաշարժ:

 



Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

 

 

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր քաղաքներում և Մեծավան, Կաթնառատ, Պրիվոլնոյե գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։



Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում
ա․ հեռացեք շենքից‚ կամուրջներից և էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ
տարածություն,

բ․ երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար․ դա շատ վտանգավոր է։ Մնացեք դրսում միաժամանակ փնտրեք նրանց օգնելու տարբերակներ։



Ամենաընթերցվածը