Քեզնից լավ մարդ աշխարհում ոչ կա, ոչ էլ կեղնի․ Վարդենիսցին Փաշինյանին (տեսանյութ)

Դիտումներ 97
Քեզնից լավ մարդ աշխարհում ոչ կա, ոչ էլ կեղնի․ Վարդենիսցին Փաշինյանին (տեսանյութ)

Ես քո սրտին մեռնեմ, ամբողջ Վարդենիս քեզ են ընտրելու. քաղաքացի: Քեզնից լավ մարդ աշխարհում ոչ կա, ոչ էլ կեղնի․ Վարդենիսցին Փաշինյանին: Մանրամասները տեսանյութում ՝

 


 

 

 


Նիկոլ Փաշինյանը նվել է 1975 թ. հունիսի 1-ին, Իջևան քաղաքում:

Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1991-95 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով:

 

 

1992-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ: Աշխատել է «Դպրություն», «Հայաստան», «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերում: 1998-ին հիմնադրել է «Օրագիր» օրաթերթը, որը 1999 թ. դատական որոշմամբ փակվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1999-ին նշանակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2012 թ.:

 

1999-ի օգոստոսին քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է մեկ տարի ազատազրկման: Ավելի ուշ՝ միջազգային և Հայաստանի լրագրողական հանրության պահանջով վերաքննիչ դատարանը ազատազրկման ի կատար ածումը հետաձգել է մեկ տարով, ինչի արդյունքում ազատազրկումն ի կատար չի ածվել:

2006-ին եղել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2007-ի խորհրդարանական ընտրություններում եղել է «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը, 2008 թ. նախագահական ընտրություններում՝ ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ:

2008-ի մարտի 1-ից հետո, լինելով հետախուզման մեջ, մեկ տարի չորս ամիս անցկացրել է ընդհատակում: 2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ձերբակալվել և 2010 թ. հունվարին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Հայաստանի և միջազգային հանրության կողմից լայնորեն ճանաչվել է որպես քաղբանտարկյալ, խղճի կալանավոր։ Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում՝ ազատ է արձակվել 2011 թ. մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ:

2012-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով: 2012-13 թթ. եղել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ:

2013 թ. հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը: 2013-2015 թթ. եղել է այդ միավորման կառավարման խորհրդի անդամ, 2015-ից՝ միավորման հենքի վրա ձևավորված համանուն կուսակցության վարչության անդամ:

2016 թ. մայիսին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի հրամանատար:

2017 թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից։

2017 թ. մայիսից՝ «ԵԼՔ» խորհրդարանական խմբակցության ղեկավար:

2018 թ․ մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսել է «Իմ քայլը» շարժումը, որը նույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության։

2018 թ. մայիսի 8-ին, Համաժողովրդական շարժման պահանջով Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ վարչապետ:

2018 թ. հոկտեմբերի 16-ին՝ նախընտրական խոստման համաձայն, արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով հրաժարական է ներկայացրել՝ իրականացնելով վարչապետի պաշտոնակատարի պարտականությունը: 

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում գլխավորել է «Իմ քայլը» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակը և եղել դաշինքի վարչապետի թեկնածուն: Ընտրություններում դաշինքը ստացել է ընտրողների շուրջ 70 տոկոսի վստահության քվեն:

 



Այս փաստի բերումով, Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն և Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով 2019 թ. հունվարի 14-ին նշանակվել է ՀՀ վարչապետ։

2021 թ. ապրիլի 25-ին՝ երկրում ստեղծված ներքաղաքական իրադրությունը հանգուցալուծելու և խորհրդարանական ընտրությունների միջոցով հաղթահարելու նպատակով հրաժարական է ներկայացրել՝ իրականացնելով վարչապետի պաշտոնակատարի պարտականությունը:

2021 թվականի հունիսի 20-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական համամասնական ցուցակը և եղել կուսակցության վարչապետի թեկնածուն:

Ընտրություններում կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոսի վստահության քվեն: Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն 2021 թ. օգոստոսի 2-ին նշանակվել է ՀՀ վարչապետ։

Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի: 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը