Ներկայացնում ենք ամենահամեղ տժվժիկի բաղադրատոմսը
Հավի լյարդ
Հավի սիրտ
Սոխ 1 հատ
Տոմատի մածուկ
Սխտոր 2 հատ
Կոճապղպեղ
Համեմ
Աղ
Աղացած սև պղպեղ
Կարագ 20 գրամ
Բուսական յուղ
Ջուր 100 մլ
Հավի սիրտը և լյարդ նախ պետք է եփել աղաջրի մեջ, եփել 30 րոպե այն պահից, երբ ջուրը եռում է մարմանդ կրակի վրա։
Ջուրը քամում ենք, քամոցի մեջ ենք գցում, թողնում, որ մի քիչ սառչի ու մանր կտրատում։
Հավի լյարդը նախապես խաշելու կարիք չունի, այն եփելու համար ավելի քիչ ժամանակ է պահանջում։ Կտրում ենք այն շերտերով կամ խորանարդներով, ինչպես ցանկանում եք: Սոխը մաքրում ենք կեղևից և կտրատում խորանարդի։
Բուսական յուղը լցնել տապակի մեջ։Սոխը ավելացնել տապակի մեջ, տապակում ենք մինչև թափանցիկ լինի, ավելացնում ենք եփած լյարդը։ Խառնել, տապակել դրանք միասին միջին ջերմության վրա մոտ 2-3 րոպե։
Ստացված զանգվածները խառնում ենք, ավելացնում ենք մի կտոր կարագ, տոմատի մածուկ, աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի, մամլիչով անցած սխտոր, քերած կոճապղպեղ և համեմ։ Խառնել, տապակել միջին ջերմության վրա մոտ 5 րոպե, երբեմն խառնելով:
Ապա լցնել մի քիչ ջրի մեջ, խառնել, կաթսան կափարիչով փակել և 15 րոպե եփել թույլ կրակի վրա, որպեսզի սոուսը մի փոքր թանձրանա։
Ճաշատեսակը պատրաստ է։