Քայլ առ քայլ ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես պատրաստել Գառնի յարախ

Դիտումներ 2028

Քայլ առ քայլ ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես պատրաստել Գառնի յարախ

Բաղադրամասեր

 


5 հատ սմբուկ,
600 գ աղացած յուղոտ միս,
2 հատ քաղցր պղպեղ,
3 հատ լոլիկ,
2 հատ միջին չափի սոխ,
2 պճեղ սխտոր,
մի փոքր մաղադանոս,
բուսայուղ,
աղ և սև պղպեղ

 

Պատրաստման եղանակը

 



Սմբուկը երկարությամբ կտրել, բայց ոչ մինչև վերջ: Միջուկը հանել, իսկ սմբուկը դնել աղաջրի մեջ 30 րոպե, որպեսզի դառնությունը կորի: Երկու կողմից տապակել բուսայուղով և թողնել սառչի:

 

 

Սոխը մանր կտրատել և տապակել կարագով: Ավելացնել միսը, համեմել, ապա ավելացնել մանրացված մաղադանոսը: Սմբուկի մեջ լցնել միսը, իսկ վրան դնել լոլիկի մանրացված կտորները: Եփել 160° ջեռոցում 40 րոպե:  



Ամենաընթերցվածը