Քանի՞ տարեկան էր Արա Դեղտրիկյանը և ի՞նչ հիվանդության դեմ էր պայքարում նա

Դիտումներ 2742

Քանի՞ տարեկան էր  Արա Դեղտրիկյանը և ի՞նչ հիվանդության դեմ էր պայքարում նա

Արա Ալֆրեդի Դեղտրիկյան (փետրվարի 14, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 18, 2025), հայ դերասան, հաղորդավար, ասմունքող, Հայաստանի վաստակավոր արտիստ։

Կենսագրություն

 


Արա Դեղտրիկյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 14-ին, Երևանում։ 1982 թվականին ավարտել է Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին։ 1987 թվականից խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1991-1992 թվականներին աշխատել է «Թատրոն 13»-ում, որի հետ մեկնել է հյուրախաղերի Վորոնեժ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և մասնակցել փառատոների, որտեղ «Չարլեի մորաքույրը» ներկայացման համար արժանացել է գլխավոր մրցանակի։ 1992-1997 թվականներին բեմադրիչ Նարեկ Դուրյանի թատերախմբի հետ հյուրախաղեր է ունեցել եվրոպական մի շարք երկրներում։ 1994-1997 թվականներին աշխատել է Երևանի պետական համազգային թատրոնում։ Այդ ժամանակահատվածում համագործակցել է «Գոյ» թատրոնի հետ։ 1994 թվականին հրավիրվել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ աշխատել է մինչև մահ։

 



Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը 60 տարեկան հասակում մահացել է Դերասանն առողջական խնդիրներ ուներ, ինչի մասին վկայում էին նրա մտերիմների և դստեր վերջին հրապարակումները, ովքեր արյան դոնոր էին փնտրում: 

 

 

Դերասանը երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։

 

 

 


Արա Դեղտրիկյանը մահացել է 2025 թվականի մարտի 18-ին՝ 60 տարեկան հասակում։

 

 

Անձնական կյանք
Ամուսնացած է պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ։ Ունեն աղջիկ։


Ամենաընթերցվածը
Փակել գովազդը