Իսկ ձմերուկը միրգ է, թե՞ բանջարեղեն․ Գրեք ձեր տարբերակը
Երեխանները և մեծահասակները բոլորը սիրում են վայելել հյութալի և մեծ ձմերուկ:Բայց մի հարց կա`ձմերուկը հատապտուղ է,միրգ թե ընդանրապես`բանջարեղեն,հավանաբար, պատասխանել միանգամից կարող է շատ քիչ մարդ:Մեզ սովորեցրել են,որ ձմերուկը հատապտուղ է,բայց եկեք նայենք,արդյոք դա այդպես է:
Հատապտուղների շարքի ներկայացուցիչները ունեն տարբեր հատկություններ,որը նաև ունի ձմերուկը:Եվ այսպես հատապտուղների առանձնահատկությունները`հատապտուղը պետք է ունենա պտղամիս,հատապտուղը պետք է ունենա շատ քանակի սերմեր,պտուղը պետք է ունենա պինդ կեղև ,որպեսզի ապահովի պաշտպանություն արտաքին հնարավոր վնասվածքներից:
Հիմա դիտարկենք ձմերուկը
Պտղամիսը `ամբողջ քաղցր մասը հենց բաղկացած է քաղցր և հյութալի պտղամսից:Կորիզը`այսինքն սերմերը ձմերուկի մեջ կա ինչքան ուզես:
Կեղևը`բոոլորին հայտնի է,որ ձմերուկը ունի հիշվող հաստ և կանաչ գծերով կեղև,որը չես խառնի ուրիշի հետ:
Դրա համար էլ , չնայած արտաքին տեսքով ձմերուկը շատ նման չէ տիպիկ հատապտուղներին,ինչպիսին են կեռասը և փշահաղարջը ,բայց ամբողջությամբ համապատասխանում է նկարագրին և համընկնում է այնպիսի կատեգորիայի հետ ինչպիսին<<հատապտուղներն>>են:Բայց դա դեռ ամբողջը չէ բոլոր հատապտուղները բաժանվում են ենթատեսակների և մեր ձմերուկը պատկանում է դդմատեսակների կատեգորիային:Դա ավելի է նման ճշմարտությանը,ձմերուկը և դդումը ունեն լրիվ արդարացված արտաքին նմանություն:
Այսպիսով,ստացվում է ,որ հատապտղի յուրահատուկ տեսակափոխությունը կոչվում է դդմազգի:Համապատասխանաբար,ճիշտ է անվանել ձմերուկի պտուղը `դդմազգի: