Ի՞նչ արժեք 1 կգ դեղձը այս պահի դրությամբ․ Զարմանալի գին է

Դիտումներ 2705

Ի՞նչ արժեք 1 կգ դեղձը այս պահի դրությամբ․ Զարմանալի գին է

Ինչ արժեք դեղձի 1 կիլոգրամի այս օրերին։ Իհարկե, տարբեր վաճառակետերում տարբեր գներ են։

 

 

Հիմա կներկայացնենք միջինացված արժեքը։ 



1 կգ դեղձի միջին արժեքը 350 դրամ է։ Եվ պետք է նշենք, որ շատ լավ գին է սա այս սեզոնի համար։
 
 

Դեղձենին ծառ է՝ ոչ մեծ, բաժակաձև, կլորավուն պսակով, բարձրությունը՝ 3-8 մ։ Հայտնի է 5 տեսակ։ Բոլոր սորտերը հիմնականում առաջացել են սովորական դեղձենու տեսակից, որը մինչև 8 մ բարձրության, բաժակաձև, կլորավուն սաղարթով ծառ է։ Տերևները երկարավուն են, նշտարաձև, ատամնավոր եզրերով։ Ծաղիկները երկսեռ են, վարդագույն։ Ծաղկում է տերևակալումից առաջ, վարդագույն կամ կարմիր զանգականման ծաղիկներով։ 



Պտուղը խոշոր է, տարբեր չափի և ձևի՝ տափակավուն, ձվաձև, կլորավուն, կանաչասպիտակից մինչև ոսկենարնջագույն։ Հայտնի են բազմաթիվ սորտեր, որոնք աչքի են ընկնում հասունացման տարբեր ժամկետներով (վաղահաս, միջահաս և ուշահաս)։ Պտուղները բարձրորակ են, օգտագործվում են թարմ և վերամշակված վիճակում։ Ջերմասեր է, խիստ զգայուն ուշ գարնանային ցրտահարությունների նկատմամբ։ Գերադասում է սննդանյութերով հարուստ, հզոր հողեր, առատ ոռոգմամբ։ Բարձր գեղազարդ է և մեղրատու։

 

 

Պտուղը հյութալի կորիզապտուղ է, 60-200 գ և ավելի կշռով, գնդաձև, կլոր, երբեն ձվաձև, դեղնավարդագույն, դեղնակարմրավուն։ Կորիզը խոշոր է (պտղի կշռի 6-8%-ը)։ Սերմը հիմնականում դառն է։ Պտղամաշկը մեծ մասամբ թավոտ է, հազվադեպ անթավ (կոչվում են նաև նեկտարենիներ)։ Պտղամիսը սպիտակ է կամ դեղին։ Կան պճղովիներ, որոնց կորիզը հեշտությամբ անջատվում է պտղամսից, և հյուլիներ, որոնց կորիզը պտղամսից չի անջատվում։ Պտղամիսը համեղ է, հյութալի, քաղցր։ Օգտագործվում է թարմ և վերամշակված չիր, կոմպոտ, ջեմ, ալանի, մուրաբա, պովիդլո, ժելե։ Բազմացումը՝ աչքապատվաստով և սերմերով։ Բերքատվությունը՝ 200-400 ց/հա։

Հայաստանում մշակվող բոլոր սորտերը (Զաֆրանի, Լիմոնի, Նարնջի, ճուղուրի և այլն) հիմնականում թավոտ են։ Դեղձենու սերմերի յուղն օգտագործվում է դեղագործության մեջ, իսկ քուսպից ստացվող դառը ջուրը պարունակում է ցիանաջրածին (0,1%)։

 


Ամենաընթերցվածը