Լիովին բնական թուրմ, որն հանգստացնում է նյարդային համակարգն ու ազատում սթրեսից

Դիտումներ 1260

Լիովին բնական թուրմ, որն հանգստացնում է նյարդային համակարգն ու ազատում սթրեսից

Սթրեսը, լարվածությունն ու անհանգստությունը ներկայում շատ արդիական խնդիր են դարձել և խիստ բացասաբար են անդրադառնում մարդկանց հոգեկան առողջության ու նյարդային համակարգի վրա:

 

Նման խնդիրներից ազատվելու համար մարդիկ սովորաբար ընդունում են հանգստացնող դեղամիջոցներ, սակայն մասնագետները նշում են, որ նմանատիպ ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ կարելի է պատրաստել նաև ինքնուրույն՝ կիրառելով միայն բնական բաղադրիչներ, ինչը թույլ կտա խուսափել կողմնակի վնասակար ազդեցություններից ու կախվածությունից, որոնք հաճախ են նկատվում դեղատնային միջոցների կիրառման դեպքում։

 



Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հանգստացնող ազդեցությամբ օժտված արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել սթրեսից ու լարվածությունից:

Մեկ  հարաբերակցությամբ խառնել չորացրած  անանուխի տերևներն  այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ ջուր, 15 րոպե դնել թույլ կրակին ու թրմել ևս կես ժամ։ Ստացված թուրմը քամել ու խմել քնելուց առաջ։


1 ճաշի գդալ սամիթի սերմերին ավելացնել մի բաժակ ջուր, 10 րոպե եռացնել, այնուհետև ևս 8 ժամ թրմել թերմոսի մեջ։ Ստացված թուրմը հարկավոր է խմել քնելուց առաջ։



1 ճաշի գդալ ալոճենու հատապտուղները տրորել ու մանրացնել, այնուհետև ավելացնել մի բաժակ եռման ջուր ու 40 րոպե թրմել թերմոսի մեջ։ Ստացված թուրմը խմել որպես թեյ։


2:3 հարաբերակցությամբ խառնել կատվախոտի մանրացրած արմատները,  երիցուկի չորացրած ծաղիկներն  այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել կես ժամ։ 



Ամենաընթերցվածը