Շաքարով հիվանդներին կարելի է թութ ուտել, թե հակացուցված է այն․ Վերջապես գիտենք այս հարցի պատասխանը


Թութը ոչ միան համարվում է համեղ միրգ, նաև շատ օգտակար է։ Հին բժշկարաններում նշված է, որ լավագույն թութը խոշորն ու քաղցրն է։
Թութը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ՝ А, В1-В6, В9, Е, С, К, միկրոտարրեր՝ մանգան, երկաթ, ցինկ, պղինձ, սելեն, մակրոտարրեր՝ կալցիում, կալիում, նատրիում, մագնիում, ֆոսֆոր։
Իսկ ինչ վերաբերում է շաքարային դիաբետ ունեցողներին, թութը հակացուցված է նրանց և չի թույլատրվում օգտագործել։ Շաքարային դիաբետով հիվանդներին խորհուրդ է տրվում ուտել կիսաքաղցր թութ, բայց բժշկի հետ խորհրդակցելուց հետո։
Թութը չարաշահելու դեպքում լուծ է առաջանում։ Հակացուցված է նաև հիպերտոնիայի, արյան ճնշման անկման դեպքում։
Թութը շատ օգտակար է սրտի և երիկամների աշխատանքի խանգարումների հետևանքով առաջացած քրոնիկ այտույցների դեպքում: Այն օժտված է լեղամուղ, քրտնամուղ, միզամուղ ու հակաբորբոքային հատկություններով: Պարբերաբար թութ ուտելն օգնում է ազատվել հևոցից ու սրտի ցավերից, ինչպես նաև կարգավորում է սրտի զարկերի ռիթմը: Սակավարյունության ու նյութափոխանակության խանգարման դեպքում խորհուրդ է տրվում երկու շաբաթ հնարավորինս շատ թութ ուտել:
Այն նաև շատ յուրահատուկ ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի վրա: Օրինակ՝ չհասած, որ պտուղներն օգնում են բուժել փորլուծությունը, հասած պտուղներն ունենում են հակառակ ազդեցությունը՝ դրանք փորլուծություն են առաջացնում, ուստի օգտագործվում են փորկապության ժամանակ:
