Բանանով շոկոլադե տորթի բաղադրատոմս եմ բերել

Դիտումներ 244

Բանանով շոկոլադե տորթի բաղադրատոմս եմ բերել

  Բաղադրիչներ

Խմորի համար

ձու 5հ

շաքարավազ 180 գ

ալյուր 100 գ

կակաո 40 գ

սոդա 1/2 թ. գ

 կրեմի համար

բանան  2հ

բարձր յուղայնությամբ սերուցք  300մլ

շաքարի փոշի  3ճ/գ

  Լրացուցիչ

 բուսայուղ  1/2ճ.գ

Ձևավորման համար

սերուցք  200գ

շաքարի փոշի  2ճ.գ

 

 



Պատրաստման եղանակ

  1. Թխվածք պատրաստելու համար ձվերը միացնում ենք շաքարավազի հետ և հարում ենք հարիչի առավելագույն արագությամբ, մինչև ստացվի փարթամ սպիտակ զանգված։ Հարելու ժամանակը կախված կլինի հարիչի հզորությունից։ Ուշադրություն դարձրեք զանգվածի շքեղությանը: 

  2. Ալյուրը  կակաոյի և սոդայի հետ մաղել, և ամբողջը ավելացնել ձվի զանգվածին և զգուշորեն խառնել, որպեսզի զանգվածը չնստի: Պատրաստի խմորը ոչ շատ խիտ պետք է լինի, ոչ շատ հեղուկ:


  1.  Ձևամանի տակ փռել յուղաթուղթը և մի փոքր բուսայուղ քսել, պատրաստի զանգվածը լցնել ամանի մեջ դնել նախապես տաքացված ջեռոցում 40-50րոպե:
  2. Պատրաստի թխվածքը հանում ենք ջեռոցից և թողնում սառչի։ Այնուհետև փաթաթեք սննդի թաղանթի մեջ և ամբողջ գիշեր դրեք սառնարանում:

  3. Տորթը հավաքելու համար թխվածքաբլիթը բաժանեք 3 մասի:
  4. Բանանը մաքրեք և տրորեք պատառաքաղով։ Թողեք փոքր կտորները մնան: Մի քիչ կիտրոնի հյութ ցողեք բանանի վրա, որպեսզի գույնը չփոխվի:
  5. Թանձր սերուցքը շաքարի փոշու հետ հարում ենք մինչև փարթամ կայուն սերուցքը:
  6. Սերուցքի 2/3ը խառնել բանանի հետկամ պարզապես թղվածքի շերտերի վրա քսել կրեմը, այնուհետև դասավորել բանանը: 
  7. Թխվածքի շերտերը հավաքել կրեմով:
  8. Տորթը պատել կրեմով:
  9. Կարող եք վրան ավելացնել հալեցրած շոկոլադ:
  10. Զարդարել ցանկացած մրգով:


Ամենաընթերցվածը