Պատրաստեք վարունգի մարինադ. Ներկայացնում ենք բաղադրատոմսը
Բաղադրամասեր
-
1 կգ վարունգին՝
-
200 գ քացախ,
-
200 գ ջուր,
-
50 գ աղ,
-
1 գ սխտոր,
-
3 հատիկ սև պղպեղ,
-
5 հատիկ բուրավետ պղպեղ,
-
դափնու 3 տերև,
-
1/2 - ական կապ թարխուն և համեմ
Պատրաստման եղանակը
-
Ընտրել մանր, ամուր վարունգներ, լվանալ և շարքով դնել բանկան: Վարունգների յուրաքանչյուր շարքի վրա դնել թարխունի և համեմի տերևներ, սխտորի պճեղներ, մանր կտրտած կարմիր տաքդեղ, որից հետո վրան լցնել թթվաջուր:
-
Հանձնարարվում է նախապես (մինչև թթու դնելը) վարունգները ընկղմել եռման ջրի մեջ, որից հետո սառը ջրի մեք ընկղմելով պաղեցնել:
-
Թթվաջուր պատրաստելու համար գինու քացախը նոսրացնում են եռացրած և պաղեցրած ջրով, ավելացնում են աղ, շաքար, դարչին, մեխակ և այլ ամոքանք, եռացնում և պաղեցնում են։
-
Եթե 3 օրվա ընթացքում թթվաջուրը պղտորվի, ապա այդ ջուրը պետք է թափել, եռացնել պաղեցնել և նորից լցնել բանկայի մեջ։
Ահա թե ինչ տեղի կունենա Ձեր օրգանիզմում, եթե օրական 1 թթու վարունգ ուտեք
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Aha-te-inch-texi-kunena-Jer-organizmum-ete-orakan-1-ttu-varung-utek-3840/basic