Պատրաստեք կաղամբով թթու. Ներկայացնում ենք պատրաստման եղանակը և գաղտնիքները

Դիտումներ 1082

Պատրաստեք կաղամբով թթու. Ներկայացնում ենք պատրաստման եղանակը և գաղտնիքները

Բաղադրամասեր

  • Կաղամբ – 3 կգ,

  • Բազուկ – 1.5 կգ,

  • Կծու կարմիր պղպեղ – 3 հատ (եթե շատ կծու չեք սիրում, կարող եք օգտագործել 1 հատ),

  • Սխտոր – 2 հատ,

  • Նեխուր – 2 փունջ,

  • Աղ – 3 ճ/գ,

  • Ջուր – 2 լ,

  • Հատիկ սև պղպեղ՝ ըստ ճաշակի,

  • Հատիկ բուրավետ պղպեղ – 10 հատ,

  • Դափնու տերև, մեխակ – 3 ծաղկաբույլ



Պատրաստման եղանակը

 

  • Այս բաղադրատոմսում օգտագործվում է սառը աղաջուր, ուստի պետք է այն պատրաստել նախօրոք:

  • Կաթսայի մեջ ջուր եռացնել և լցնել աղը, ավելացնել պղպեղը, մեխակը, դափնու տերևը:

  • Աղի քանակը կարող է փոխվել ըստ Ձեր ճաշակի: Թողնել աղաջուրը, որպեսզի սառչի: Կաղամբը կտրատել մեծ կտորների: Բազուկը կտրատել բարակ կլորների:

  • Մաքրած սխտորը կտրատել երկարությամբ, իսկ պղպեղը՝ օղակներով: Խորը կաթսայի մեջ շարքով շարել մթերքը:

  • Հատակին բազուկ, հետո կաղամբ, նորից բազուկ, հետո սխտոր և պղպեղ. դա ծածկել նեխուրով (մի քանի ճյուղ): Այդպես շարել ամբողջ կաթսան: Վերևի շարքը՝ բազուկ:

  • Լցնել սառը աղաջուրն այնպես, որպեսզի այն ամբողջությամբ ծածկի մթերքը: Վրան դնել ափսե, ափսեի վրա՝ ծանրություն: Մոռանալ կաղամբի մասին 3 օր, թող խմորումը կատարվի հենց խոհանոցում: Եթե անհրաժեշտություն լինի, ավելացնել աղը:

  • 3 օր հետո կաղամբը կաթսայով դնել սառնարանի մեջ: Իսկ 5-րդ օրը թթուն ամբողջովին պատրաստ է:



Թթու կաղամբ վրացական ձևով



Ամենաընթերցվածը