Պանիր գնելուց անպայման պիտակի վրա կարդացեք․ Եթե այսպիսի բան է գրված, ուրեմն չգնեք, այն մաքուր պանիր չէ


Շատերը տեղյակ չեն այս մասին և մտքներով անգամ չի անցնում, որ շատ դեպքերում պանիրի փոխարեն պանիրի փոխարինիչ են գնում կամ այլ կերպ ասաց պանրային արտադրանք։ Եղեք ուշադիր, եթե պիտակի վրա տեսնեք, որ գրված է պանրային արտադրանք, դա մաքուր պանիր չէ։
Ցավալի է դա խոստովանել, բայց մեր խանութների դարակներում շատ ավելի շատ պանրի կեղծիքներ կան, քան իրական պանիր: Բանն այն է, որ արտադրողները զանգվածաբար նվազեցնում են այս մթերքի արժեքը՝ դրան ավելացնելով մեծ քանակությամբ կաթի փոխարինիչներ, այդ թվում՝ արմավենու յուղ։ Վերջինիս բաղադրությունը պարունակում է օրգանիզմի համար բուսական ճարպերի շոկային քանակություն։
Նման օգտագործման հետևանքները շատ հիասթափեցնող են՝ ավելորդ ճարպը խցանում է արյունատար անոթները, ծանր հարված է հասցնում լյարդին և ենթաստամոքսային գեղձին։
Պարզապես պատկերացրեք, թե ինչ անուղղելի վնաս կարող է պատճառել այս պանրային մթերքները երեխայի օրգանիզմին։
Ինչպես տարբերել պանիրը պանրային արտադրանքից.
Որոշ արտադրողներ դրա մասին գրում են հենց փաթեթավորման վրա: Շնորհակալություն նրանց ճշմարտության համար, բայց կարծում ենք, որ նման մթերքներ ընդհանրապես չպետք է լինեն խանութներում։ Հաճախ պանրային արտադրանքը շատ ավելի էժան է, քան իսկական պանիրը: Եղեք զգոն, մի ընկեք էժանության կարթի տակ։
Վակուումային փաթեթավորված պանիրից ավելի լավ է խուսափել: Ընտրեք մի կտոր կտրված մի ամբողջ գլխից: Ուշադրություն դարձրեք պանրի ընդերքին։ Այն չպետք է ունենա ճաքեր, հակառակ դեպքում կա պանրի հետ վնասակար բակտերիաներ գնելու վտանգ։
Բարձրորակ պանիրն ունի միատարր նախշ, միատեսակ կառուցվածք, նույնիսկ սիմետրիկ անցքեր։
Պանրի մեջ բազմաթիվ օգտակար սպիտակուցներ ու ճարպեր կան, որոնք օգնում են օրգանիզմի բջիջների վերականգնմանը։ Պանիրը հարուստ է կալցիումով, որը ամրացնում է ոսկորները, ինչպես նաև վիտամին D–ով և հազվագյուտ B12–ով, որի շնորհիվ նոր բջիջներ են առաջանում` էրիտրոցիտներ։
Պանիրը նաև բազմաթիվ օգտակար բակտերիաներ է պարունակում, իսկ իր ֆերմենտավորման շնորհիվ բարենպաստ ազդեցություն է թողնում աղեստամոքսային տրակտի միկրոֆլորայի վրա և օգնում նյութափոխանակության գործընթացին։
Միզաքարային հիվանդության դեպքում կամ ամբողջովին հրաժարվեք պանրից կամ նվազագույնի հասցրեք դրա օգտագործումը: Բարձր թթվայնությամբ գաստրիտի, կոլիտի դեպքում ևս քիչ կերեք պանիր: Հիպերտոնիայի դեպքում կծու պանիրը թույն է: Աթերոսկլերոզի դեպքում պանրի յուղոտ տեսակները շատ վտանգավոր են:
Հղի կանանց խորհուրդ է տրվում խուսափել բորբոսով պանրից: Այն կարող է պտղի համար վտանգավոր բակտերիաներ պարունակել:
Պանիրը շատ աղ է պարունակում, ինչը ևս վնասակար է:
Պանիրը պարունակում է ոսկորներն ամրացնող կալցիում: Բայց դա կարող է նաև կողմնակի ազդեցություններ ունենալ:
