Պահպանեք այս ցանկը․ Լյարդի համար 5 ամենաօգտակար մթերքները
Լյարդը ձեր ամենամեծ ներքին օրգանն է, որը չափահաս մարդկանց մոտ կշռում է շուրջ 1,5 կգ։
Լյարդը գտնվում է ձեր որովայնի վերին աջ կողմում, անմիջապես ստոծանու տակ: Վերջինս մկանային միջնորմ է, որը ձեր կրծքավանդակն առանձնացնում է որովայնից։
Ձեր լյարդը մանգաղաձև կապանի կպման գծով բաժանված է երկու բլթերի՝ մեծ՝ աջ և փոքր՝ ձախ։
Լյարդը մուգ կարմրաշագանակագույն օրգան է, որը պահում է շուրջ կես լիտր արյուն։ Լյարդն արյուն ստանում է ինչպես լյարդային զարկերակով, այնպես էլ դռներակով (պորտալ երակ)։
Լյարդային զարկերակով այս օրգանը ստանում է սրտից արտամղված թթվածնով հարուստ արյուն, իսկ դռներակով՝ ձեր ստամոքս-աղիքային ուղուց եկած և սննդանյութերով հարուստ արյուն։ Դռներակով լյարդ տեղափոխված սննդանյութերերն այս օրգանում ենթարկվում են նյութափոխանակության։
Ստորև ձեզ ենք ներկայացնում լյարդի համար 5 ամենաօգտակար մթերքների ցանկը։ պանպանեք այն և տարածեք նաև ձեր ընկերներին։
1․ Նարնջագույն բանջարեղեն, հատկապես դդում և գազար:
Կարելի է նաև պղպեղ և լոլիկ: Դդումն ընդհանրապես իրավամբ ամբողջովին համարվում է լյարդի համար լավագույն մթերքը:
2. Բազուկ
Ավելացրեք ապուրների և աղցանների մեջ: Կարելի է նաև խաշել 2-3 բազուկ, ստացված թուրմը քամել և խմել օրական 2 անգամ ուտելուց առաջ՝ 0,5 բաժակ:
3․Կարմիր մրգեր և բանջարեղեն
Կարմիր և նարնջագույն մրգերն ու բանջարեղենը պարունակում են լյարդի նորմալ աշխատանքի համար շատ կարևոր A վիտամին: Այն առկա է գազարի, բազուկի, ծիրանի մեջ: B2 վիտամին կա դեղձի, տանձի, սպանախի մեջ: Դդումը պարունակում է հազվագյուտ T վիտամինը, որն օգնում է յուրացնել ծանր սնունդը՝ այդպիսով բեռնաթափելով լյարդը:
4․ Մաղադանոս
Մաղադանոսն օգնում է պայքարել լյարդի գործունեության խանգարումների դեմ: Հարուստ է A, C, P, B12 վիտամիններով:
5․ Սուրճ
Հեպատիտ C- ով հիվանդներին Խորհուրդ է տրվում օգտագործել սուրճ, որպեսզի այն չզարգանա։ Սա վերաբերում է սուրճի գրեթե բոլոր տեսակներին, բացառությամբ՝ լուծվող սուճի, քանի որ այն կարող է միայն վնաս հասցնել ձր օրգանիզմին։
Սուրճի թուլացնող կարողությունը թաքնված է կոֆեինի մեջ, որը խթանում է աղիների մկանների կծկումները: Այս նույն կծկումներն աղիներում տեղի են ունենում ուտելուց հետո:
Իսկ որոնք են լյարդի համար ամենավնասակար մթերքները։
Այդ մասին կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Lyardi-hamar-amenav