Օրվա կադրը․ ջահելացնող մանդարին, կերեք և ջահելացեք
Օրվա լուսանկարը ՝ ջահելացնող մանդարին։
Լուսանկարը վերցված է համացանից, այն լայն տարածում էր գտել ֆեյսբուքում։
Կանանց խորհուրդ է տրվում մեկ անգամց ուտել ոչ ավելի, քան 150, իսկ տղամարդկանց՝ ոչ ավելի, քան 200 գրամ մանդարին։ Այս մասին ասել է սննդաբան, առաջին կարգի գաստրոէնտերոլոգ և սննդային վարքագծի հոգեբան Նուրիա Դիանովան։
Նրա խոսքով՝ մանդարինները շատ օգտակար հատկություններ ունեն։ Դրանք պարունակում են բազմաթիվ վիտամիններ, որոնք մեզ այնքան անհրաժեշտ են ձմռանը, այդ թվում՝ C վիտամին:
Մանդարիններն ունեն մի բան, որը չունեն բանանն ու խնձորը՝ անուշաբույր յուղեր, որոնք բարելավում են ձեր տրամադրությունը: Ենթադրվում է, որ մանդարինի բույրը, ինչպես շատ ցիտրուսային մրգերինը, բուժում է և որոշակի ազդեցություն ունի հոգեկան ներաշխարհի վրա:
Ի թիվս այլ բաների, մանդարինները համարվում են մանրաթելի լավ աղբյուր, որը կարող է օգնել պահպանել առողջ քաշը և ստամոքս-աղիքային տրակտի նորմալ աշխատանքը: Բացի այդ, ցիտրուսային մրգերը պարունակում են հակաօքսիդանտներ, ինչը նշանակում է, որ նրանք աշխատում են ազատ ռադիկալների դեմ: