Որտե՞ղ են ամենաէժանը վաճառում ընկույզը և մնացած այլ չարազը

Դիտումներ 4755
Որտե՞ղ են ամենաէժանը վաճառում ընկույզը և մնացած այլ չարազը

Ամանորի համար այս օրերին շատ մեծ գնումներ է կատարվում։ Հատկապես չարազը շատերը այս օրերին են գնում ՝ խուսափելու համար վերջին օրերի թանկացումներից։ Իսկ որտե՞ղ են ամենաէժանը վաճառում ընկույզը և մնացած այլ չարազը։

 

 

Իրականում կա ընկույզի 2 տեսակ, որը վաճառվում է։ Դա պարսակական և տեղական ընկույզներն են։ Պարսակականը ավելի մատչելի է, բայց որակայինով զիջում է տեղական ՝ հայկական ընկույզին։ Պարսակական ընկույզը ամենամատչելին վաճառում են Փեթակում։ 


1 կգ-ն 3500 դրամ է։ ԱՅն շատ մեծ, գեղեցիկ ընկույզ է, սակայն համը այդքան էլ չի գոհացնում հաճախորդներին։ Բայց պետք է զգուշանաք, որ պարսկական ընկույզի անվան տակ չգնեք հայկական ընկույզ, որը գնայինով ավելի բարձր է։ Իսկ Փեթակում, հայկական տեղական ընկույզի արժեքը 3500 դրամից սկսված է մինչև 7500 դրամ։

 

 

Իսկ միջին, նորմալ, սպիտակ հայկական ընկույզի արժեքը 5500 է։ Սուպերմարկետներում կամ այլ վաճառակետերում մի փոքր գինը ավելի բարձր է, եթե օրվա ակցիայի տակ չէ այն։ Այսպիսով, մինչև այս պահը ամենամատչելի և որակյալ ընկույզը վաճառում են Փեթակում։ Հայկականը 5500 դրամ, իսկ պարսկականը 3500 դրամ։ Խոսքը մեկ կիլոգրամի մասին է և լավ որակի։

Իսկ ինչ վերաբերում է չարազի այլ տեսակներին, Փեթակում ընրելու հնարավորությունը ավելի մեծ է, տեսականիները շատ և գները բարձր չեն։

Ընկույզի օգտակարությունն առողջության համար անվիճելի է: Առողջ ճարպերի, սպիտակուցների, բջջանյութի, վիտամինների և հանքային նյութերի պարունակությունը ընկույզը դարձնում են համեղ և բնական միջոց մի շարք հիվանդությունների դեպքում: Ընկույզը հանդիսանում է ալֆա լինոլինային թթվի արժեքավոր աղբյուր: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ այս ճարպաթթվի կանոնավոր օգտագործումը նպաստում է սիրտ- անոթային հիվանդությունների առաջացման ռիսկի նվազեցմանը և ոսկրային հյուսվածքի ամրապնդմանը:

 

 

Ընդամենը 1/4 բաժակ ընկույզը ապահովում է այդ ճարպաթթվի օրական նորման: Ընկույզը սպորտսմենների լավագույն ընկերն է: Նրանում պարունակվում է արգինին ամինոթթուն, որը առաջացնում է արյունատար անոթների լայնացում՝ դրանով լավացնելով արյան հոսքը դեպի մկաններ: Ամենից շատ ընկույզը պարունակում է վիտամին E, որը օգնում է կանանց պահպանել մաշկի, մազերի, եղունգների գեղեցկությունը, իսկ տղամարդկանց պաշտպանում է շագանակագեղձի ուռուցքից: Գիտնականները հաստատել են, որ շնորհիվ մեծ քանակության կենսաբանական ակտիվ նյութերի և լեցիտինի, ընկույզը լավ ամրացնում է հիշողությունը, հանում է նյարդային լարվածությունը և ակտիվացնում ուղեղի աշխատանքը: Ընկույզը օգտակար է նաև վահանաձև գեղձի համար: Յոդի մեծ քանակի պարունակության շնորհիվ ընկույզի կանոնավոր օգտագործումը լավ կանխարգելիչ միջոց է հիվանդությունների համար: Ընկույզի յուղը շատ հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամին E-ով, պղնձով: Այն կիրառվում է արտաքին օգտագործման համար մաշկի հիվանդությունների դեպքում, նաև խոհարարական նպատակներով այն հաճախ օգտագործվում է վրացական և ֆրանսիական խոհանոցներում: Այն լայն կիրառում ունի նաև կոսմետոլոգիայում, լավ խոնավեցնում է մաշկը և դարձնում այն ավելի թավշյա:

 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը