Որոշ դեպքերում այսպես քրտնելը կարող է այս հիվանդության պատճառը լինել․ Պետք է գնալ բժշկի

Դիտումներ 2941

Որոշ դեպքերում այսպես քրտնելը կարող է այս հիվանդության պատճառը լինել․ Պետք է գնալ բժշկի

Ավելորդ քրտնարտադրությունը կարող է լինել ժառանգական հատկանիշ, սակայն որոշ դեպքերում դա վկայում է վտանգավոր պաթոլոգիաների մասին, այդ թվում՝ շաքարախտի և քաղցկեղի մասին։

Բացառությամբ այն դեպքերի, երբ քրտնարտադրությունը ժառանգական հատկանիշ է (սովորաբար դա պարզ է դառնում դեռահասության շրջանում), այն կարող է հանդիսանալ որպես վտանգավոր հիվանդությունների ախտանիշ, օրինակ՝ որպես շաքարախտի ախտանիշ։

 

 

«Հազվադեպ չէ, երբ մարդիկ քրտնում են շաքարախտի պատճառով, հատկապես երբ շաքարի մակարդակը բարձրանում է», -  հայտնել է Սեկրետ Ֆիրմին։

Շաքարային դիաբետի ժամանակ կարող եք նկատել նաև մարմնի հետևյալ փոփոխությունները. սկսում եք զգալ ծարավը և չափազանցված քաղցը, հաճախանում է միզումը, առաջանում է մաշկի քոր, առաջանում է քաշի ավելացում կամ, ընդհակառակը, քաշի կորուստ:



 Եթե ​​այս ամենը նկատվում է բացի քրտնարտադրությունից, ապա անհրաժեշտ է այցելել բժշկի։

Քրտինքի մեկ այլ վտանգավոր պատճառ է հիպերթիրեոզը, որը բնութագրվում է վահանաձև գեղձերի գերակտիվությամբ և հորմոնների ավելցուկ արտազատմամբ։ Այս հիվանդությունը հանգեցնում է նաև այնպիսի ախտանիշների ի հայտ գալուն, ինչպիսիք են ձեռքերի դողը, լավ ախորժակով քաշի կորուստը, սրտի անկանոն ռիթմը (առիթմիա), անքնությունը, տրամադրության անկումը։

 

 

Բացի այդ, քրտնարտադրությունը կարելի է բացատրել նյարդաբանական խանգարումներով՝ մասնավորապես, էպիլեպսիայի առկայությամբ։ Մեկ այլ վտանգավոր պատճառ էլ քաղցկեղն է:

«Լեյկեմիայի դեպքում տեղի է ունենում ինտենսիվ գիշերային քրտնարտադրություն, մարմնի վրա առաջանում են անբացատրելի կապտուկներ, առաջանում է թուլություն և քաշի նվազում»:

 



Քրտինքը նաև զգուշացնում է սրտի կաթվածի մասին: Սրտամկանի ինֆարկտի դեպքում այն ​​տեղի է ունենում առանց որևէ կապի շրջակա միջավայրի ջերմաստիճանի կամ ֆիզիկական ակտիվության հետ: Նրա մյուս նշաններն են՝ գլխապտույտ, կրծքավանդակի ցավ, որը տարածվում է մարմնի ձախ մասի տարբեր մասերում, վախի զգացում, թուլություն ոտքերում։



Ամենաընթերցվածը