Որքա՞ն է այս պահին լոլիկի և վարունգի գինը․ Արդյո՞ք ՀՀ քաղաքացին ի վիճակի է լոլիկ դնել Ամանորի սեղանին


Այս պահին սուպերմարկետներում և մրգերի խանութներում առկա է մեծ քանակությամբ լոլիկ։
Ճիշտ է ձմեռ է, բայց քանակը շատ է թե լոլիկի, թե վարունգի։ Իսկ ի՞նչ արժե 1 կիլոգրամ լոլիկը և վարունգը։
Միջինացված արժեքներն ենք ներկայացնում։ 1 կգ լոլիկը 700 դրամ է, վարունգը նույնպես։ Սակայն կա վարունգը բարձր որակ, որը 900-1100 դրամ է։ Իսկ չերրի լոլիկները ավելի թանկ են ՝ սկսած 1000 դրամից։
Լոլիկը պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու, A և C վիտամիններ, ինչպես նաև մի շարք հակաօքսիդանտներ, որոնց շարքին են դասվում նաև լիկոպինը, լյուտեինը, բետա-կարոտինը, ալֆա-լիպոյաթթուն և խոլինը:
Լիկոպինը պատասխանատու է լոլիկի գույնի համար, ուստի կարմիր լոլիկները շատ ավելի օգտակար են, քան այլ երանգ ունեցողները:
Լոլիկների բաղադրության մեջ պարունակվող լիկոպինը կանխում է քաղցկեղի ուռուցքների առաջացումը, ինչպես նաև հիանալի կանխարգելիչ միջոց է մակուլադեգեներացիայի դեմ, որը կարող է դառնալ կուրության պատճառ:
Ընդ որում՝ ջերմային մշակման դեպքում լիկոպինի քանակությունը միայն ավելանում է, ուստի միայն հում լոլիկ ուտելը պարտադիր չէ: Նաև շատ օգտակար է լոլիկն արևածաղկի կամ ձիթապտղի յուղի հետ օգտագործելը, քանի որ այդ դեպքում օգտակար նյութերն ավելի լավ են յուրացվում:
