Օր 20-րդ․ Ի՞նչ նորություններ կամ փոքրիկ Տիգրանի որոնումներից

Դիտումներ 1197
Օր 20-րդ․ Ի՞նչ նորություններ կամ փոքրիկ Տիգրանի որոնումներից

Արդեն 20 օր է, ինչ 2-ամյա փոքրիկ Տիգրանը անհետացել է և փրկրարաներին չի հաջողվում գտնել փոքրիկին։

Որոնումները շարունակվում են։ ՆԳՆ–ից հայտնում են, որ անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվել են նաև այսօր:

 

 

Որոնողական աշխատանքները շարունակվում են, մայիսի 22-իդրությամբ 47 փրկարարական ծառայող է ներգրավված, մայիսի 4-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածում 1387 փրկարարական ծառայող է եղել ներգրավված։


 Իսկ այսօր նույնպես շարունակվում է փոքրիկի որոնումները։

 

 

Որոնողական աշխատանքներում օգտագործվում են դրոններ, ջրասուզակներն օրվա ընթացքում մի քանի անգամ սուզվում են, փրկարար ծառայողները գետի երկայնքով և հարակից տարածքներում որոնողական աշխատանքներ են իրականացնում, Փրկարար ծառայությունը նաև ջրամբարում հատուկ տեխնիկայի միջոցով է նկարում ջրամբարի հատակը և այլն։

Հիշեցնենք որ մայիսի 4-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ծնողներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։

 

 

 Տիգրանը Մարմարիկ գյուղից է: Չնայած փրկարարները փոքրիկին փնտրում են Մարմարիկ գետում, ծնողներն այդ վարկածին հակված չեն, քանի որ Տիգրանը լավ քայլել չէր կարողանում, գետի մոտ ինքնուրույն հասնել չէր կարող:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը