Օր 18-րդ․ Ի՞նչ է հայտնի փոքրիկ Տիգրանի որոնումներից


Այսօր արդեն 18-րդ օրն է, ինչ 2-ամյա Տիգրանը անհետացել է և իրականացվում են որոնողական աշխատանքեր։
Օդում կախված հարց, որ ամեն օր տալիս են բազմաթիվ քաղաքացիներ՝ որտե՞ղ է երեխան, ի՞նչ է եղել Մարմարիկում։
Որոնումները շարունակվում են։
ՆԳՆ-ից հայտնում են, որ որոնողական աշխատանքներում օգտագործվում են դրոններ, ջրասուզակներն օրվա ընթացքում մի քանի անգամ սուզվում են, փրկարար ծառայողները գետի երկայնքով և հարակից տարածքներում որոնողական աշխատանքներ են իրականացնում, Փրկարար ծառայությունը նաև ջրամբարում հատուկ տեխնիկայի միջոցով է նկարում ջրամբարի հատակը և այլն։
Հիշեցնենք որ մայիսի 4-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ծնողներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։
Տիգրանը Մարմարիկ գյուղից է: Չնայած փրկարարները փոքրիկին փնտրում են Մարմարիկ գետում, ծնողներն այդ վարկածին հակված չեն, քանի որ Տիգրանը լավ քայլել չէր կարողանում, գետի մոտ ինքնուրույն հասնել չէր կարող:
Նշենք նաև, որ փրկարար ծառայության կինոլոգները Մարմարիկ գետից դեպի անտառ մետ 1 կմ լայնությամբ և 3 կմ երկարությամբ հատվածում կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն թե´ երեխային, թե´կասկածելի իր չի հայտնաբերվել:
Կինոլոգները շարունակում են որոնողական աշխատանքները:
