Դեղձի օգտակար և բուժիչ հատկությունները

Դիտումներ 388

Դեղձի օգտակար և բուժիչ հատկությունները

Դեղձը այս սեզոնի ամենահամեղ մրգերից մեկն է։ Պետք է նշենք նաև, որ այս համեղ և քաղցր միրգը օժտված է նաև մի շարք օգտակար հատկություններով։ 

 

Դեղձ թույլատրվում է արդյո՞ք շաքարային դիաբետով հիվանդներին ուտել, թե ոչ
 
 
 
Դեղձը մեծ քանակությամբ վիտամին A և C  է պարունակում, որոնք չափազանց կարևոր են մաշկի առողջության համար: Վիտամին A –ն պաշտպանում է մաշկը ջրազրկումից ու այն փափուկ և էլաստիկ պահում:


Դեղձի մեջ հայտնաբերված վիտամին C-ն խթանում է կոլագենի արտադրությունը, որն էլաստիկություն է հաղորդում մեր մաշկին։ Բացի այդ, այս վիտամինն արգելափակում է ազատ ռադիկալները՝ ծերացման պատճառը:

 

 

Դեղձը պարունակում է նաև վիտամին Е, РР, К, ինչպես նաև B խմբի վիտամիններ, օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու, գինեթթու), կալիում, երկաթ, ցինկ, ֆոսֆոր, մանգան, մագնիում, սելեն և այլն։

 

 

Դեղձի կանոնավոր օգտագործումը կարող է լավացնել տեսողությունը` արյան շրջանառության լավացման շնորհիվ: Սնուցում ու պաշտպանում է աչքերի ծիածանաթաղանթը ազատ ռադիկալներից, ինչպես նաև կատարակտից ու ծերացման հետ կապված ակնախնձորի դեֆորմացիաներից:



 Լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը, օգնում վերացնել այրոցը, փորկապությունը, ճնշում է ստամոքսաղիքային տրակտում ընթացող բորբոքաային պրոցեսները։ Նպաստում է օրգանիզմից խարանների ու թունավոր նյութերի դուրսբերմանը։ Ցուցված է երիկամների, լյարդի և լեղապարկի հիվանդություն ունեցող մարդկանց։ Օգտակար է ռևմատիզմի դեպքում։

 

 

Մեկ մեծ դեղձը բարձր է պոտասիումի պարունակությամբ և ցածր նատրիումով, ինչն օգնում է կարգավորել արյան ճնշումը: Պոտասիումը կարգավորում է օրգանիզմոմ ջրի հավասարակշռությունն ու դրա հետ մեկտեղ պահպանում արյան նորմալ ճնշումը:

 

 

Դեղձը նաև հարուստ է մագնեզիումով, ֆոսֆորով, ցինկով, երկաթով ու կալցիումով, որոնք միասին աշխատելով պաշտպանում են արյան կարմիր գնդիկները ու կարգավորում արյան ճնշումը:



Ամենաընթերցվածը