Օգտագործեք այս միջոցը և կազատվեք ոտքերի հոտից և ոտքերի սնկից


Կլոտրիմազոլը արտաքին օգտագործման հակասնկային դեղ է, որը որպես ազդող նյութ պարունակում է իմիդազոլի ածանցյալ հանդիսացող կլոտրիմազոլ: Ազդեցության մեխանիզմը պայմանավորված է սնկերի բջջաթաղանթի կառուցման համար անհրաժեշտ էրգոստերոլի սինթեզի ընկճումով, որը բերում է նրա թափանցելիության փոփոխմանը և բջջի հետագա քայքայմանը:
Առաջացնում է նաև ֆոսֆոլիպիդային թաղանթի թափանցելիության բարձրացում, ցիտոպլազմաների վակուոլիզացիա, ռիբոսոմների թվի նվազեցում: Օժտված է հակաբակտերիային տրիխոմոնացիդային ազդեցությամբ:
Կլոտրիմազոլը ակտիվ է սնկերի նկատմամբ՝ Epidermophyton floccosum, Histoplasma capsulatum, Paracoccidioides brasiliensis, Trichophyton mentagrophytes և T. rubrum,
Microsporum canis, Candida spp., Malassezia spp., Blastomyces dermatitidis, Coccidioides immitis, մի շարք շտամների՝ Cryptococcus neoformans, Aspergillus spp., Sporothrix schenckii նկատմամբ:
Ակտիվ է նաև գրամդրական բակտերիաների նկատմամբ և ունի որոշակի հակապրոտոզոային ազդեցություն Leishmania spp.-ի նկատմամբ:
Այս դեղամիջոցը բժիշկների ցուցումով նշանակվում է ՝ ոտքերի սնկերի բուժման նպատակով։ Այն նշանակվում է ոչ միայն ոտքերի բուժման համար, նաև սնկային այլ վարակների դեպքում։ Օգտագործելուց առաջ խորհրդկացեք բժշկի հետ։
Դեղը հակացուցված է կլոտրիմազոլի և դեղի այլ բաղադրամասերի նկատմամբ գերզգայունության դեպքում, հղիության առաջին եռամսյակի ընթացքում: Արտաքին օգտագործման կլոտրիմազոլի նրբաքսուքը հակացուցված է մինչև 2 տարեկան երեխաներին:
