Որքա՞ն է այս պահին լոլիկի գինը․ Արդյո՞ք ՀՀ քաղաքացին ի վիճակի է լոլիկ գնի
Այս պահին սուպերմարկետներում և մրգերի խանութներում առկա է մեծ քանակությամբ լոլիկ։ Իսկական սեզոնն է, սակայն որակի առումով այդպես չենք ասի։ Շատ քիչ են որակյալ ՝ կարմիր լոլիկները։
Իսկ ի՞նչ արժե 1 կգ լոլիկը այս պահի դրությամբ։
Լոլիկի արժեքը միջինում 450 դրամ է։ Խոսքը 1 կգ-ի արժեքի մասին է։ Սա միջինացված արժեքն է ՝ նորմալ որակի լոլիկների։
Լոլիկը պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու, A և C վիտամիններ, ինչպես նաև մի շարք հակաօքսիդանտներ, որոնց շարքին են դասվում նաև լիկոպինը, լյուտեինը, բետա-կարոտինը, ալֆա-լիպոյաթթուն և խոլինը: Լիկոպինը պատասխանատու է լոլիկի գույնի համար, ուստի կարմիր լոլիկները շատ ավելի օգտակար են, քան այլ երանգ ունեցողները:
Լոլիկների բաղադրության մեջ պարունակվող լիկոպինը կանխում է քաղցկեղի ուռուցքների առաջացումը, ինչպես նաև հիանալի կանխարգելիչ միջոց է մակուլադեգեներացիայի դեմ, որը կարող է դառնալ կուրության պատճառ:
Ընդ որում՝ ջերմային մշակման դեպքում լիկոպինի քանակությունը միայն ավելանում է, ուստի միայն հում լոլիկ ուտելը պարտադիր չէ: Նաև շատ օգտակար է լոլիկն արևածաղկի կամ ձիթապտղի յուղի հետ օգտագործելը, քանի որ այդ դեպքում օգտակար նյութերն ավելի լավ են յուրացվում: