Ո՞վ կարող է ասել այս աղցանի անունը․ Գրեք, եթե գիտեք․ Ամանորին ուզում եմ պատրաստել

Դիտումներ 318
Ո՞վ կարող է ասել այս աղցանի անունը․ Գրեք, եթե գիտեք․ Ամանորին ուզում եմ պատրաստել

Բազմաթիվ նամակներ ենք ստացել այս աղցանի վերաբերյալ։

 

 

Մեր հետևորդներից շատերը ցանկանում են իմանալ, թե ինչ աղցան է սա, ինչպես է անվանվում և բաղադրատոմսը։ Աղցանի անվանումն է  ՝ Մայրաքաղաքային կամ Օլիվյե։


Օլիվիե, Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրներում հայտնի աղցան, համարվում էր ավանդական տոնական և ամանորյա աղցան։ Անվանումն ստացել է ի պատիվ իր ստեղծողի` Լյուսիեն Օլիվիեի, որը 1860-ական թվականներին Մոսկվայի «Էրմիտաժ» ռեստորանի շեֆ-խոհարարն էր։

 

 

Արտասահմանում հայտնի է որպես «Ռուսական աղցան» (իսպ.՝ Ensalada rusa, բուլղար․՝ Руска салата, թուրքերեն՝ Rus salatası, ֆր.՝  salade russe, հոլ.՝ huzarensalade): Ռուսաստանում Օլիվիեն անվանում են նաև «մսով աղցան» կամ «ձմեռային աղցան»։

Օլիվիեն կազմված էր 6 կամ 8 բաղադրիչներից.

եփած կարտոֆիլ;
եփած գազար;
եփած երշիկ կամ միս;
եփած ձու;

 


թթու կամ մարինացված վարունգ;
պահածոյացված կանաչ ոլոռ;
մայոնեզ կամ թթվասեր;
սամիթ։
Ամենը, բացի ոլոռից, կտրտել խորանարդաձև, խառնել և ծածկել մայոնեզով կամ թթվասերով։

Պատրաստման հեշտության ու մատչելիության շնորհիվ աղցանը սովետական տարիներին ճանաչված էր։ Այն Նոր տարվա սեղանի պարտադիր բաղադրիչներից էր։ Կար նաև այլ տարբերակ հավի մսով, որն անվանում էին «Մայրաքաղաքային աղցան»։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը