Ո՞վ է Արա Դեղտրիկյանի կինը․ Նա նախկին պատգամավոր է


Դեղտրիկյանի կինը ՝ Կարինե Աճեմյանն է։
Ծնվել է 1962 թվականի հուլիսի 1-ին Երեւանում:
Ավարտել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը: 1984-1988թթ. սովորել է Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի Հր. Ղափլանյանի դերասանական կուրսում:
Սովորել է Հայ-բրիտանական բիզնես-դպրոցում, ստացել գործարար-մենեջերի որակավորում:
2010 թվականին ընտրվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ։ 2012 թվականին՝ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի խորհրդի անդամ։
2005 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամ է, մշակութային հանձնախմբի ղեկավար։
2009 թվականի, մայիսի 12-ին համամասնական ընտրակարգով Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակով ընտրվել է ՀՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության և խորհրդի անդամ։
2012 թվականին նորից համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր։ 2019 թ․-ից պատգամավոր չէ։
