Նիհարելու բնական միջոց. մինուս 7 կգ՝ 2 շաբաթում
Վարսակը պարունակում է մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ գրեթե բոլոր նյութերը:
Հանքային աղերի, արժեքավոր միկրո- և մակրոտարրերի՝ ցինկի, ֆոսֆորի, երկաթի, կոբալտի, սիլիցիումի, ֆտորի, յոդի, А, Е, К և В խմբի վիտամինների, անփոխարինելի ամինաթթուների, եթերայուղերի, ճարպերի, ածխաջրերի առատությունը վարսակն իսկապես անգին մթերք է դարձնում:
Իսկ վարսակով եփուկ պատրաստելով՝ կստանաս շատ արդյունավետ միջոց շատ հիվանդությունների դեմ:
Վարսակի եփուկը կարգավորում է նյութափոխանակությունը, օգնում է հաղթահարել անեմիան, երիկամաբորբը, թոքաբորբը, բրոնխիտը, շնչափողաբորբը, շատ օգտակար է լյարդի հիվանդությունների, պանկրեատիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցի, քրոնիկական գաստրիտի դեպքում:
Վարսակի եփուկը նաև նպաստում է նյարդային համակարգի, անոթների և սրտամկանի ամրապնդմանը, լավացնում է արյան բաղադրությունը, գործում է որպես քրտնարտադրող և ջերմիջեցնող միջոց մրսածության դեպքում, նաև սուր շնչառական հիվանդությունների լավ կանխարգելիչ է:
Վարսակի եփուկ
Բաղադրիչները՝
- 3 բաժակ վարսակ
- 3-3,5 լ. ջուր
Պատրաստումը և կիրառումը՝
1. Վարսակը սրճաղացով մի քիչ մանրացրու, վրան ջուր լցրու, դիր կրակի վրա և եփիր 10-15 րոպե եռալուց հետո: Դրանից հետո կաթսան փաթաթիր և եփուկը թող թրմվի մոտ 7 ժամ:
2. Հետո հանիր թեփը, որը մնացել է:
3. Հետո կարտոֆիլի ճզմիչի օգնությամբ վարսակը լավ մանրացրու, որպեսզի եփուկն ավելի հագեցած լինի:
4. Քամիր եփուկը՝ լրացուցիչ սեղմելով:
5. Նշված քանակի վարսակից մոտ 1 լ. եփուկ կստացվի: Այն պետք է խմել 1-ական բաժակ օրը 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ: Բուժման կուրսը 1 ամիս է: Մեկ ամիս ընդմիջումից հետո կուրսը կարելի է կրկնել:
Բուժիչ եփուկի պատրաստման համար շատ կարևոր է օգտագործել վարսակի ամբողջական հատիկները, ոչ թե փաթիլները, դրանում է ըմպելիքի մեծ արժեքավորության գաղտնիքը: