Երեխաների համար ամենահամեղ, վիտամիններ հարուստ և առողջարար ուտեստի բաղադրատոմս

Դիտումներ 203

Երեխաների համար ամենահամեղ, վիտամիններ հարուստ և առողջարար ուտեստի բաղադրատոմս

Այս քաղցր հումուսը կատարյալ է նախուտեստների և աղանդերի համար: Ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին դուր կգա համը:

Այն պատրաստելը շատ հեշտ է և արագ։ Այս ուտեստը կատարյալ է աշնանը և ձմռանը: Այն համային հաճույք է հաղորդում, ինչպես նաև օգնում է կանխել սեզոնային մրսածությունը։

 



Պատրաստելու համար ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները.

 

4 բաժակ եփած սիսեռ

1 բաժակ բոված դդումի խյուս

1/4 բաժակ ընկույզի յուղ, կարող եք նաև օգտագործել քնջութի յուղ կամ կարագ

2 ճաշի գդալ կոկոսի յուղ

մի քանի պտղունց վանիլին

2 ճաշի գդալ բնական մեղր

1/2 թեյի գդալ դարչինի փոշի

1 թեյի գդալ քերած թարմ կոճապղպեղ

1/8 թեյի գդալ մշկընկույզի փոշի

1/2 թեյի գդալ ծովի աղ

 

 



Բոլոր բաղադրիչները լցնում ենք բլենդերի մեջ և հարում ենք մինչև հարթ զանգված ստացվի:

 

Ճաշատեսակը կարելի է պահել սառնարանում։ Այն կարելի է ուտել մրգի կտորներով, բրնձով, թխվածքաբլիթներով և այլն։



Ամենաընթերցվածը