Նարնջի կեղևն օգտագործելու 7 եղանակ
1. Օդի թարմացուցիչ
Նարնջի կեղևը կարելի է օգտագործել որպես բնակարանի օդի թարմացուցիչ: Վերցրեք երեք նարնջի կեղև, մի քանի հիլի սերմ, մի քանի տերև ռեհան, մի փաթեթիկ վանիլ, 1 ճաշի գդալ մեխակ ու երեք պտղունց դարչին: Կաթսայի մեջ ջուր լցրեք, ավելացրեք 1 ճաշի գդալ քացախ ու նշված մյուս բաղադրիչները: Եռացրեք ջուրը 5 րոպե: Հեղուկը լցրեք ապակե տարայի մեջ ու դրեք բնակարանում: Կարող եք մի քանի կաթիլ եթերայուղ էլ ավելացնել:
2. Մաքրող միջոց
Նարնջի կեղևները տեղադրեք ապակե տարայի մեջ, վրան քացախ լցրեք ու պահեք 6-8 օր: Քամեք հեղուկն ու լցրեք փոշիացնող տարայի մեջ: Նարնջի կեղևի փոշին լցրեք կեղտոտ մակերեսին, ապա տրորեք խոնավ շորով:
Նարնջի կեղևը կարելի է օգտագործել նաև մթերքները կտրատելու համար նախատեսված տախտակը մաքրելու համար: Փայտի վրա մի քիչ աղ լցրեք, ապա նարնջի կեղևով մաքրեք այն:
3. Մոմ
Սրա համար անհրաժեշտ է զգուշությամբ հանել նարնջի կեղևը. կարևորը «պոչիկը» չվնասելն է: Ապա կեղևի մեջ յուղ լցրեք, պատրույգը թաթախեք նրա մեջ ու վառեք:
4. Մաշկը սպիտակեցնող միջոց
Նարնջի կեղևի մեջ պարունակվող վիտամին C-ն օգտագործվում է որպես բնական սպիտակեցնող միջոց: Անհրաժեշտ է պարզապես լվացվելու ջրի մեջ լցնել նարնջի մաքուր լվացված կեղևները:
5. Միջոց միջատների դեմ
Նարնջի կեղևի մեջ նյութեր կան, որոնք վախեցնում են միջատներին: Օրինակ՝ կարելի է պիկինի ժամանակ նարնջի կեղևները անկյունագծով շարել ծածկոցի շուրջ, և մրջյուններն ու ճանճերը հանգիստ կթողնեն ձեզ:
6. Վախեցնում է կատուներին
Կատուները տանել չեն կարողանում ցիտրուսի հոտը: Եթե, օրինակ, ձեր կատուն սիրում է տնային բույսերի տերևները կրծել կամ ծաղկամանները շրջել, կարող եք հողի վրա կամ պատուհանագոգին նարնջի կեղևներ լցնել:
Ատամի մածուկի մեջ աղացած նարնջի կեղև լցրեք ու դրանով մաքրեք ատամները: Կարող եք նաև նարնջի թարմ կեղևներն օգտագործել. պարզապես քսեք դրանք ատամներին: Այն կամրապնդի էմալն ու կօգնի վերացնել ատամների դեղնությունը: Այս մեթոդից օգտվողները վստահեցնում են, որ այն անվտանգ է ու չի ազդում ատամների զգայունության վրա: