Որքան են չարազի գները այս պահի դրությամբ․ Տեսեք ինչ արժեն նուշը, պնդուկը, ընկույզը և այլն և ինչ կարժենան տոնական օրերին

Xohanoc.am-ը ներկայացնում է ընդեղենի (չարազ) արժեքները այս պահի դրությամբ, բայց թանկացում սպասվում է նախատոնական օրերին։ Մոտ 10-15 տոկոս գնային աճ կլինի։

Արժեքնեը նշված են լավ որակի համար։ Սրանք միջինացված արժեքներն են ՝
Պնդուկ 1 կգ - 4000 դրամ
Ընկույզ 1 կգ - 4000 դրամ
Հնդկական ընկույզ 1 կգ - 6000 դրամ

Նուշ 1 կգ - 6500 դրամ
Չամիչ 1 կգ - 3500 դրամ (բարձր որակ)
Գետնանուշ 1 կգ - 3500 դրամ
Պիստակ 1 կգ - 8500 դրամ
Ընդեղենի պարբերական օգտագործումը հնարավորություն է տալիս.

խոլեստերինի դուրսբերման շնորհիվ նվազեցնել աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը
խթանել վերարտադրողական առողջությունը
լավացնել նյութափոխանակությունը
օրգանիզմը հագեցնել երկաթով
ամրացնել անոթների պատերը
ամրացնել իմունային համակարգը
կարգավորել աղեստամոքսային տրակտի աշխատանքը
օրգանիզմը մաքրել տոքսիններից
վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը:
Միայն հաշվի առեք, որ ինչպես ցանկացած այլ մթերք, ընդեղենը ևս կարող է օգտակար լինել բացառապես չափավոր քանակով օգտագործելու դեպքում:
