Ինչպե՞ս երիկամային ցավը տարբերել մեջքի ցավից. շատերն են խառնում այդ ցավերը

Մեջքի ցավերից շատերն են գանգատվում, բայց նախ պետք է հասկանաք ՝ դա մեջքի ցավ է, թե երիկամների։ Ցավոք սրտի ոչ բոլորն են հետևողական իրենց առողջությանը։

Ահա մի քանի ախտանիշ, որ ձեր մեջքը չի ցավում, այլ երիկամները ՝
- բարձր ջերմություն,
- տնքացող և խորը տեղակայման ցավ,

- մշտական ցավ,
- տաքացնող քսուքների անարդյունավետություն,
- միզարձակության հետ կապված խնդիրներ։
Երիկամային ցավն ախտորոշելիս բժիշկը կզրուցի ձեզ հետ, կզննի ձեզ, որից հետո կարող է նշանակել որոշ հետազոտություններ, ինչպիսիք են՝

արյան և մեզի թեստեր
գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա):
Դժվար ախտորոշվող դեպքերում բժիշկը կարող է ձեզ առաջարկել նաև համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ):
