Ո՞ր խնձորն է ավելի օգտակար․ կանաչը, թե կարմիրը


Խնձորը համարվում է դիետիկ եւ կենսաակտիվ սննդային մթերք: Կանաչ խնձորն ավելի շատ է պարունակում վիտամին C, քան կարմիր խնձորը:
Խնձորը պետք է ուտել կեղեւով, քանի որ բոլոր սննդարար նյութերը գտնվում են նրա տակ:
Այն պարունակում է օգտակար մանրաթելեր, որոնք բարելավում են մարսողությունը: Խնձորի կուտը խիստ վտանգավոր է առողջության համար:
Ստամոքսում այն արտանետում է ցիանական թթու, որը ուժեղ թույն է: Հետեւաբար, խորհուրդ չի տրվում խնձորն ուտել առանց կտերը հեռացնելու:
Ամբողջ աշխարհում աճեցնում են խնձորենու 7500 սորտեր:
