Միզապարկի քաղցկեղի 10 ախտանիշ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր կին
Ցավոք, օրգանիզմում փոփոխությունները կարող են հանգեցնել չարորակ ուռուցքների և քաղցկեղի:
Միզապարկի քաղցկեղի բուժումը տատանվում է՝ կախված քաղցկեղի աստիճանից, փուլից և կատեգորիայից, ինչպես նաև անհատից: Ներկայումս միզապարկի քաղցկեղի բուժման հիմնական մեթոդներն են՝
- վիրահատություն
- իմունոթերապիա
- քիմիաթերապիա
- ճառագայթում
Միզապարկի քաղցկեղի վաղ ախտանշաններն են․
- Արյուն մեզի մեջ (անընդհատ կամ ընդհատումներով)
- Միզելու հաճախակի կարիք
- Միզելու դժվարություն
- Այրոց կամ ցավ միզելու ժամանակ
- ախորժակի կորուստ
- քաշի կորուստ
- ջերմություն
- կոնքի այտուց
Ինչպես կանխել միզապարկի քաղցկեղը
Ծխախոտը ներառում է հազարավոր քիմիական նյութեր, որոնք օրգանիզմում քաղցկեղ են առաջացնում: Պետք է ոչ միայն չծխել, այլև պետք է խուսափել ծխողներից։
Օրվա ընթացքում շատ ջուր խմելը նոսրացնում է ձեր մեզը և մեծացնում մեզի արտազատումը: Սա նշանակում է, որ դուք պարբերաբար կզտեք և դուրս կհանեք թույները երիկամներից՝ նրանց ավելի քիչ ժամանակ տալով միզապարկում մնալու և վնաս պատճառելու համար:
Շատ մրգեր և բանջարեղեն ուտելը երաշխավորում է, որ դուք հակաօքսիդանտների մեծ քանակություն ունեք՝ քաղցկեղի դեմ պայքարելու համար: Բջջանյութը կօգնի պահպանել աղիների կանոնավոր աշխատանքը, իսկ հակաօքսիդանտները կկործանեն ազատ ռադիկալները՝ նախքան դրանք քաղցկեղ առաջացնելը: