Միայն իմանաք ինչքան է դառձել 1 կգ նուռը այս օրերին
Նռան մեջ կա 15 ամոնաթթու որոնցից 5-ը անփոխարինելի են։Նուռը հարուստ է վիտամին С, А, В, РР և կալիումով։ Նռան հատիկներն իսկական գտածո են հիպերտոնիկների համար, քանի որ դրանք իջեցնում են արյան զարկերակային ճնշումը՝ օրգանիզմի վրա կողմնակի ազդեցություն չթողնելով:
Իսկ պտուղների միջի միջնորմային թաղանթները կարելի է չորացնել ու ավելացնել թեյի մեջ: Այն օգնում է հանգստացնել նյարդային համակարգը, ազատվել տագնապի զգացումից ու կարգավորել քունը: Իսկ ի՞նչ արժե նուռը այս օրերին։
Նռան 1 կգ-ն միջինում 800 դրամ է։ Իսկ մեծ չափսի ընտիր տեսակի նռան 1 կգ-ի արժեքը սկսում է 1100 դրամից։
Ապացուցված է, որ նռան մեջ ավելի շատ հակաօքսիդանտներ կան, քան կանաչ թեյի։ Հիշեցնենք, որ հենց հակաօքսիդանտներն են պայքարում ազատ ռադիկալների դեմ՝ այդպիսով դանդաղեցնելով օրգանիզմի ծերացումը։
Հին ժամանակներում նուռը համարվում էր պտղաբերության խորհրդանիշ և անպտղության դեմ միջոց: «Նուռ» բառը լատիներենից թարգմանվում է որպես «հատիկավոր», ինչը բացատրվում է դրա կառուցվածքով: Նռան հայրենիքը Հյուսիսային Աֆրիկան է և Կենտրոնական Ասիան:
Այժմ այն աճեցվում է մերձարևադարձային կլիմա ունեցող բոլոր երկրներում: Կտորների համար ներկերը պատրաստվում են նռան ծաղիկներից, քանի որ դրանք պարունակում են վառ կարմիր գունանյութ: Կեղևն օգտագործվում է տարբեր բուժիչ խառնուրդների համար: Հնում այն կոչվում էր պունիկական, կարթագենյան կամ նռան խնձոր՝ ձևի և գույնի նմանության պատճառով: