Մի քանի կարևոր մթերքներ՝ ձեր հիշողությունը լավացնելու համար

Դիտումներ 252

Մի քանի կարևոր մթերքներ՝ ձեր հիշողությունը լավացնելու համար

Budetezdorovy.ru-ն ներկայացրել է մթերքի ցանկը, որը կօգնի լավացնել տեսողությունը, քանի որ մեծ քանակով վիտամին A են պարունակում հետևյալ մթերքները։

Եմիշ (սեխ)։ Այն առանձնանում է օգտակար բաղադրությամբ, դա մեծ քանակով վիտամիններ, մասնավորապես՝ վիտամին A է պարունակում։ Այն  կօգնի ապահովել վիտամին A-ի օրվա չափաբաժնի 120 տոկոսը։

Տավարի լյարդ։ Տավարի լյարդը A և C վիտամինների աղբյուր է։  100 գրամը պարունակում է վիտամին A-ի օրվա չափաբաժնի 338 տոկոսը։



Լոլիկ։ Լոլիկը հարուստ է վիտամին A-ով։ 1 միջին լոլիկը կարող է ապահովել վիտամին A-ի օրվա չափաբաժնի 20 տոկոսը։

Քաղցր կարտոֆիլ։ Քաղցր կարտոֆիլը ո՛չ միայն սննդարար նյութեր է պարունակում, այլև հրաշալի համ ունի։ Միջին չափի քաղցր կարտոֆիլը պարունակում է վիտամին A-ի օրվա չափաբաժնի 438 տոկոսը։

Քաղցր պղպեղ։ Միջին չափի քաղցր պղպեղն օրգանիզմը կապահովվի վիտամին A-ի օրվա չափաբաժնի 75 տոկոսով։

 



Մանգո։ Սա մի խումբ սննդարար նյութերի աղբյուր է, որոնց թվում նաև` վիտամին A։   Կտրատած մանգոն ապահովում է վիտամին A-ի օրվա չափաբաժնի 36 տոկոսը։

Սպանախ։ Սպանախը A, C, K վիտամինների աղբյուր է, ինչպես նաև պարունակում է կալիում և երկաթ։ Մեկ բաժին սպանախն օրգանիզմը կհագեցնի վիտամին A-ի օրվա չափաբաժնի 49 տոկոսով։

Աղացած կարմիր պղպեղ՝ պապրիկա։ Այս համեմունքի մեկ թեյի բաժակը պարունակում է վիտամին A-ի օրվա չափաբաժնի 69 տոկոսը։

 Կարմիր պղպեղ։ Կես բաժակ կարմիր պղպեղը նվազագույն կալորիաներ է պարունակում, բայց օրգանիզմը կարող է հագեցնել վիտամին A-ի օրվա չափաբաժնի 42 տոկոսով։

 



Ամենաընթերցվածը