Մեզ մոտ շատ ուժեղ էր երկրաշաչժը, միանգամից դուրս վազեցինք տնից․ Մանրամասներ գիշերվա երկրաշարժից

Դիտումներ 4140
Մեզ մոտ շատ ուժեղ էր երկրաշաչժը, միանգամից դուրս վազեցինք տնից․ Մանրամասներ գիշերվա երկրաշարժից

Լիանան, ով բնակվում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում գրառում է կատարել տեղի ունեցած երկրաշարժից։

 

 

Հիշեցնենք, որ hունիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 00:12-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 1-ին, ժամը 20։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 40.79⁰ և արևելյան երկայնության 44․39⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․0 մագնիտուդով երկրաշարժ։
 

 


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Արևաշող և Լեռնապատ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Լիանան մանրամասներ է ներկայացնրել և նկարագրել այդ պահին իրավիճակը։ Նրա խոսքերով ցնցում բավականին ուժեղ էր և ոչ միայն իրենք, նաև հարևանները նույնպես վախեցել էին և տնից դուրս եկել։ 

Վանաձորի բնակիչների արձագանքը նույնպես այդպիսինն էր, կրկին ուժեղ ցնցում և վախ։ Բարեբախտաբար ոչ մի վնասներ չկան։

 

 

Հարակից քաղաքներում և գյուղերում նույնպես ցնցումը զգացվել է, բայց համեմատաբար շատ թույլ, նույնիսկ շատերը չեն հասկացել, որ երկրաշարժ է։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը