Մեծ քանակությամբ գիլաս եմ վաճառում շատ էժան գնով. Համեցեք առեք


Արարատի մարզի բնակիչ Սիփան ՍԻմոնյանը մեծ քանակությամբ գիլաս է վաճառում։
Նա վաճառքը իրականացնում է Մեյմանդարում։ Նաև կառաքի Երևան, եթե մեծածախ գնորդներ լինեն։ 1 կգ-ը 800-1200 դրամ ՝ ըստ որակի։
Այս պահին մեծ քանակ կա, կարող եք այցելել Մեյմանդարի շուկա և ձեռք բերել։
Կեռասենի (լատին․՝ Prunus avium), վարդազգիների ընտանիքի կեռասենու ցեղի պտղատու բույս։ Բարձրությունը հասնում է մինչև 10 մետրի, հաճախ ավելի բարձր, նույնիսկ 30 մետր և ավելի, օրինակ՝ Կիևի անտառներում։
Կեռասենու ծառը ունի նույն բալենու տեսքը։ Ենթադրվում է, որ այն հայտնի է եղել Մեծ Հայքում,Փոքր Հայքում, Կիլիկյան Հայաստանում, Եվրոպայում, Դանիայում և Շվեյցարիայում դեռևս մ. թ. ա. 8000 թվականից։
Կեռասը անտոցիանինի լավ աղբյուր է, մի նյութ, որը դրական ազդեցություն է ունենում հիշողության վրա: Բոստոնի Թաֆթս համալսարանի սնուցման և ծերացման հետազոտությունների կենտրոնը հրապարակել է առնետների վրա իրականացված մի շարք հետազոտությունների արդյունքներ, համաձայն որոնց՝ վերջիններիս հիշողությունը և շարժիչ ֆունկցիան զգալիորեն բարելավվել են սննդակարգում անտոցիանինի հավելումից հետո:
Կեռասն օգնում է նվազեցնել սրտային հիվանդությունների վտանգը
Կեռասն օգտակար է նաև սրտանոթային առողջության համար. օգնում է կարգավորել գլյուկոզայի մակարդակը մետաբոլիկ համախտանիշով հիվանդների մոտ:
