Մաշտոց-Պուշկին խաչմերուկում մարդ են դանակահարել

Այսօր՝ ապրիլի 22-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը՝ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Վիրավորին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանության ծառայողները։ Վիրավորը 32-ամյա Յուրի Գրիգորյանն է, ով դանակի մի քանի հարված է ստացել Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոց խաչմերուկում, անհայտ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո։
