Արտակարգ դեպք․ 46 քաղաքացի Ավան վարչական շրջանում մնացել է 236 մետր խորության տակ

Դիտումներ 1777
Արտակարգ դեպք․ 46 քաղաքացի Ավան վարչական շրջանում մնացել է 236 մետր խորության տակ

Այսօր  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ավան վարչական շրջանում գործող Աղի կոմբինատում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Աղի կոմբինատում էլեկտրաէներգիայի ժամանակավոր հոսանքազրկման պատճառով մոտ 46 քաղաքացի մնացել է 236 մետր խորության տակ, կառույցի ներսում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են փրկարարնփրը, հատուկ գեներատորներով կատարել էլեկտրաէներգիայի սնուցում, ինչից հետո քաղաքացիներին դուրս են բերել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փրկարարների կողմից դուրս բերված քաղաքացիների մի մասը աշխատում է կոմբինատում, մի մասն էլ օտարերկրացիներ են եղել։


Ավանի աղի կոմբինատը կառուցվել է 1967 թվականին՝ աղի հանքավայրի վրա։ Գտնվում է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում։

 

 

2002 թվականից կոմբինատը հանդիսանում է «Աղ Արտադրողների Եվրոպական Ասոցիացիայի» (EUsalt) անդամ։

Կոմբինատում գործում է ԻՍՕ 22000:2018 սննդամթերքի անվտանգության կառավարման միջազգային համակարգ։

 

Կոմբինատն արտադրում է «Էքստրա» տեսակի յոդացված կերակրի աղ, որը ստացվում է աղաջրից` վակում-գոլորշիացման եղանակով, գյուղատնտեսական և տեխնիկական նպատակների համար նախատեսված կերային քարաղ և տեխնիկական աղացած աղ։

 

 

Հանրապետական անձավաբուժական կենտրոն
1987 թվականի մայիսից բրոնխիալ ասթմայով, ռեսպիրատոր և մի շարք այլ հիվանդություններով տառապող հիվանդներն իրենց առողջությունը վերականգնում են «Հանրապետական Անձավաբուժական Կենտրոնում», որը ղեկավարում է Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը։ Առողջարանը տեղակայված է ձեռքով պատրաստված անձավում, հողի մակերեսից 235 մ խորության վրա։ Բնակչության շրջանում «Աղի հանքի քարանձավ» անվանումով հայտնի կենտրոնում տարեկան համակարգված բուժում է անցնում միջինը 150–200 հիվանդ։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը