Լյարդի հիվանդության գաղտնի նշան, որը ոչ մի դեպքում մի անտեսեք
Լյարդը գիշեր-ցերեկ աշխատում է արյունը մաքրելու, կենսական կարևոր նյութեր արտադրելու և օրգանիզմը հավասարակշռության մեջ պահելու համար։ Այն գտնվում է որովայնի շրջանի վերին աջ մասում։
Լյարդի բջիջները արագ վերականգնվում են՝ համեմատած մարմնի այլ հյուսվածքների հետ, սակայն հիվանդությունների և տարբեր թունավորումների դեպքում նրանք ավելի շատ են տուժում, քան մյուսները։
Այս օրգանի ախտահարման ու ինտոքսիկացիայի պատճառ կարող է դառնալ մեծ քանակությամբ ալկոհոլի ու դեղորայքի ընդունումը: Բացի այդ, լյարդի առողջության վատթարացմանն են հանգեցնում նաև որոշակի հիվանդությունները, որոնց շարքին են դասվում մետաբոլիկ համախտանիշը, լեղապարկի հեռացումը, զարկերակային բարձր ճնշումը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը, երկրորդ տիպի շաքարային դիաբետը և այլն:
Լյարդի հիվանդության ամենաառաջին նախանշանն այն է, որ այն չի կարողանում ֆիլտրել օրգանիզմում կուտակված տոքսինները: Հնարավոր է նաև՝ բարձրանա բիլիռուբինը, որն ունի դեղնավուն երանգ: Բիլիռուբինն արտադրվում է լյարդի կողմից՝ մարսողությունը լավացնելու համար: Օրգանիզմը չի կարողանում դուրս բերել այդ բիլիռուբինը, որն էլ հավաքվում է արյան հոսքում, իսկ արդյունքում՝ մաշկը դեղնավուն երանգ է ստանում: Այս դեղնությունը կարող է հասնել նաև եղունգներին և աչքերին:
Լյարդի հիվանդության նշաններից են նաև ՝
Մաշկային խնդիրները, ինչպիսին են մուգ հետքերը կամ ցանը,
Մաշկի քորը,
Մաշկի չորությունը
Լյարդի հիվանդությունների բուժման համար սովորաբար կիրառվում են ոչ միայն հատուկ դեղամիջոցներ, այլև հավելումներ ու սննդակարգ: Սակայն այնուամենայնիվ նման խնդիրները կարող են բավական տհաճ հետևանքներ ունենալ, ուստի հարկավոր է շատ զգոն լինել խնդիրները վաղ փուլերում նկատելու և ժամանակին միջոցներ ձեռնարկելու համար: