Լոլիկը գինը այսօր այնպես են թանկացրել, որ ոչ ոք չկարողանա գնի
Լոլիկը սիրում են բոլորը և այն կա բոլորի սառնարաններում։ Սակայն ամեն ինչ մի քանի օր է բավականին թանկացել է։
Առավոտյան սուպերմարկետ էի գնացել լոլիկ գնելու՝ 1 կիլոգրամը 1000 դրամ էր, իսկ չափսերը շատ մեծ էին, որ 2 հատ վերցնեի՝ 1 կիլոգրամ լիներ։ Մտածեցի վերցներ փոքր չափսի լոլիկներ՝ հնարավոր է ավելի մատչելի լիներ։
Բայց հակառակը՝ այդ տեսակի լոլիկների 1 կիլոգրամը՝ 3380 դրամ էր։ Այսպիսի բան երբեք չէի տեսել։
Լոլիկն առողջ սննդի կարևոր բաղկացուցիչ է։ Այս հյութալի և քաղցր պտուղը կարող է կանխել մի շարք հիվանդություններ։ Սակայն այն նաև բավական լուրջ հակացուցումներ ունի։ Մանրամասն` ստորև։
Լոլիկը մորմազգիների ընտանիքին պատկանող մշակաբույս է, որի հայրենիքը Հարավային Ամերիկան է։ Սննդաբանության մեջ այս պտուղը արժեքավոր է իր ցածր կալորիականության շնորհիվ. 100 գրամն ընդամենը 15-18 կկալ է պարունակում։ Լոլիկը յուրահատուկ համ ունի, ինչի համար այն շատ են սիրում ինչպես շեֆ–խոհարարները, այնպես էլ տնային տնտեսուհիները։
Լոլիկը մի շարք վիտամինների և միկրոտարրերի աղբյուր է
Լոլիկը հարուստ է վիտամին С–ով. միջին չափի մեկ լոլիկը կարող է օրական նորմայի մոտ 28%–ն ապահովել։ К1 վիտամինը, որն այն պարունակում է, կարևոր է արյան շրջանառության և ոսկորների առողջության համար։ Իսկ В9-ը կարևոր դեր է խաղում հյուսվածքների նորմալ աճի և բջիջների կենսագործունեության համար, ինչը հատկապես օգտակար է հղիների համար։
Սակայն լոլիկի մեջ ամենաարժեքավորը հակաօքսիդանտներն են։ Հակաօքսիդանտը` մոլեկուլ է, որը կարող է խոչընդոտել օրգանիզմում վտանգավոր ռեակցիաների առաջացմանը։
Լոլիկը լիկոպինի հիմնական աղբյուրն է։ Որպես կանոն, որքան լոլիկը կարմիր է, այնքան ավելի հարուստ է լիկոպինով։
Սակայն մարդու օրգանիզմը կարող է այդ հակաօքսիդանտի որոշակի քանակ մարսել: Նշենք նաև, որ լիկոպինի յուրացումը ճարպի հետ մեկտեղ քառակի աճում է։ Դա է պատճառը, որ սննդաբանները խորհուրդ են տալիս լոլիկն ուտել բուսական ճարպերի համադրությամբ։
Լիկոպինը հիմնականում օգնում է կանխել սիրտ-անոթային հիվանդությունները։ Լոլիկի օգտագործումը նվազեցնում է նաև բարձր խոլեստերինի մակարդակը, բարձրացնում զարկերակների պատերի էլաստիկությունը, բավականին արդյունավետ է նաև շագանակագեղձի, թոքերի, ստամոքսի և հատկապես կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման հարցում։
Հատկանշական է նաև, որ լոլիկով պատրաստված մթերքները կարող են մաշկը պաշտպանել արևայրուքից։
Հակացուցումներ
Լոլիկի մեջ եղած թրթնջակաթթվի բարձր պարունակությունը բացասաբար է ազդում միզասեռական համակարգի խրոնիկական հիվանդություններով տառապող մարդկանց վրա, նախևառաջ` միզաքարային հիվանդություն ունեցողների։
Ինչպես զարմացնել կանանց․ լավագույն ուտեստների հնգյակ` տանը մնացած տղամարդկանց համար
Թրթնջակաթթուն դանդաղեցնում է տոքսիկ աղերի դուրս բերումն օրգանիզմից, ինչի հետևանքով երիկամների խրոնիկ հիվանդությունները սրվում են։ Դա կարող է հանգեցնել երիկամախիթի կամ այլ ցավոտ զգացողությունների։
Այդ իսկ պատճառով երիկամների կամ միզուղիների հիվանդություններ ունեցողներին լոլիկ (հատկապես կոնսերվացված) օգտագործելը հակացուցված է։
Հիպերտոնիայով տառապողները նույնպես պետք է զգուշությամբ օգտագործեն այս մթերքը, նրանք ևս պետք է խուսափեն կոնսերվացված լոլիկից։