Լարված իրավիճակ․ Կառավարության շենքի դիմաց մուկ են տշում․ Տեսանյութ

Լարված վիճակ «Մուկ տշելու» ակցիայի ժամանակ. ոստիկանները հեռացնում են «դարպասներն ու մուկը»։ Տեսանյութ ՝
Բոլորին դեմ եմ-ը նորաստեղծ հայկական քաղաքական ուժ է, որը ձևավորվել է 2026-ին՝ որպես «ինքնալուծարվող կուսակցություն»։ Կուսակցության հիմնական գաղափարն այն է, որ ներկայիս քաղաքական համակարգը չի ներկայացնում հասարակության մեծ մասի շահերը, և պետք է փոխել հենց ընտրական ու կառավարման մեխանիզմները։
Նրանց հիմնական առաջարկները՝
- վերացնել «կայուն մեծամասնության» մեխանիզմը,
- իջեցնել անցողիկ շեմը,
- վերադարձնել «բոլորին դեմ» ընտրության գաղափարը,
- ստեղծել 100-օրյա ժամանակավոր կառավարություն,
- հետո կազմակերպել նոր արտահերթ ընտրություններ,
- և վերջում կուսակցությունը պետք է ինքնալուծարվի։
Կուսակցությունը շեշտում է, որ չի ուզում դառնալ սովորական «մեկ առաջնորդի կուսակցություն»․ նրանք փորձում են ներսում ունենալ բաց քվեարկություններ ու անդամների մասնակցություն որոշումներին։
2026-ի ընտրությունների համար նրանք հայտարարել են, որ իրենց հաղթանակի դեպքում 100-օրյա կառավարության ղեկավարի թեկնածուն կլինի Նինա Կարապետյանց։
Կուսակցությունը նաև աչքի է ընկնում ոչ ստանդարտ ակցիաներով՝ օրինակ «ցեխ շպրտելու» կամ «ջուր ծեծելու» ակցիաներով, որոնց միջոցով փորձում են քննադատել հայկական քաղաքական դաշտը։
