Կիսվեք այս բաղադրատոմսով և պահպանեք այն ձեզ մոտ․ Ինչպես ճիշտ դնել խառը թթուն, բոլոր գաղտնիքները այստեղ

Դիտումներ 6558

Կիսվեք այս բաղադրատոմսով և պահպանեք այն ձեզ մոտ․ Ինչպես ճիշտ դնել խառը թթուն, բոլոր գաղտնիքները այստեղ

Արդեն ժամանակն է պատրաստվել ձմռանը և պատրաստել պահածոներ, ինչպես նաև թթուներ։ Xohanoc.am-ը ներկայացրել է, թե ինչպես պատրաստել մի շարք մարինադներ և թթուներ։

 

 

Այդ ամենի մասին կարող եք կարդալ այստեղ ՝ https://xohanoc.am/hy/po , https://xohanoc.am/hy/post/search?։ Իսկ այսօր Xohanoc.am-ը ներկայացնում է խառը թթվի պատրաստման եղանակը ՝ իր բոլոր գաղտնիքներով։ Կիսվեք այս բաղադրատոմսով և պահպանեք այն ձեզ մոտ։



Բաղադրամասեր

Կաղամբ,
Վարունգ,
Կծու պղպեղ,
Կանաչ լոլիկ (կարող է նաև մի փոքր կարմավուն լինել),
Գազար,
Նեխուր,
Սխտոր,
Ծաղկակաղամբ,
Դափնու տերև,
Հատիկավոր պղպեղ,
Խոշոր աղ,

Շաքարավազ



Պատրաստման եղանակը

 

 

Պատրաստենք աղաջուրը։ 1 լիտր ջրին, լցրեք 4 ճաշի գդալ խոշոր աղ, 1-1,5 թեյի գդալ շաքարավազ։
Աղաջուրը պատրաստեք այնքան, որքան պետք կլինի թթուն մինջև վերջ ծածկելու համար։
Այնուհետև պետք է մանրամրկիտ մշակեք մթերքները։ Լավ լվացեք, հեռացրեք պտղակոթերը, ցողունները և կտրատեք ըստ անհրաժեշտության։ Բաղադրիչները ըստ հերթականությամբ շարեք բանկայի կամ թթվի համար նախատեսված տարրայի մեջ։ Վրան լցրեք աղաջուրը։
9-10 օր թողնել սենյակային ջերմաստիճանում, համը տեսնել, եթե թթվել է, տեղափոխել սառնարան կամ մի որևէ սառը տեղ։



Ամենաընթերցվածը