Կարտոֆիլով դիմակներ դեմքի մուգ բծերի դեմ
Դիմակ կարտոֆիլով ու կիտրոնի հյութով
Բաղադրիչները
- 1 կարտոֆիլ
- Կիտրոնի հյութ (½ կիտրոնից)
Լավ մանրացրեք ու տրորեք կարտոֆիլը, ապա կես կիտրոն քամեք: Խառնեք 2 բաղադրիչները մինչև միատարր զանգված ստացվի:
Ստացված դիմակը քսեք դեմքին, թողեք 20 րոպե, ապա լվացեք սառը ջրով:
Կիտրոնն ու կարտոֆիլը բնական սպիտակեցնող միջոց են ու կօգնեն պայքարել պիգմենտացիոն գծերի դեմ:
Դիմակ կարտոֆիլով ու սոխով
Բաղադրիչները
- ½ գլուխ սոխ
- 1 կարտոֆիլ
Կարտոֆիլն ու սոխը հարեք բլենդերում, ստացված զանգվածը քսեք դեմքին:
Թողեք 15 րոպե, վերջում լվացեք սառը ջրով:
Դիմակ կարտոֆիլով ու վարունգով
Բաղադրիչները
- ½ վարունգ
- 1 կարտոֆիլ
Վարունգն ու կարտոֆիլը հարեք բլենդերում:
Դեմքը լավ մաքրեք: Ստացված զանգվածը շրջանաձև շարժումներով քսեք դեմքին, թողեք 25 րոպե, լվացեք սառը ջրով:
Դիմակ կարտոֆիլով ու գազարով
- ½ գազար
- 1 կարտոֆիլ
Նախորդ դիմակի նման հարեք բաղադրիչները բլենդերում մինչև միատարր զանգված ստանալը:
Դիմակը քսեք դեմքին, թողեք 20 րոպե, լվացեք սառը ջրով:
Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=14662&l=am