Կանանց մոտ ոտքերի նվվացող ցավը բկայում է այս հիվանդության մասին

Դիտումներ 3453

Կանանց մոտ ոտքերի նվվացող ցավը բկայում է այս հիվանդության մասին

Ոտքերի նվվացող ցավի պատճառներն ու ախտանիշները

Ստորին վերջույթների ձգող, նվվացող ցավի պատճառ կարող են լինել հետևյալ գործոնները․

երակների վարիկոզ լայնացում,
արթրիտ կամ արթրոզ,
միոզիտ,
միկրոտարրերի անբավարարություն։
Երակները չեն կարող ինքնուրույն կծկվել, այդ պատճառով արյունը նրանցով հոսում է ոտքի մկանների աշխատանքի և ներշնչման ժամանակ կրծքավանդակում առաջացած բացասական ճնշման շնորհիվ։ Հետադարձ հոսքին խոչընդոտում են երակային փականները։ Դրանց լիարժեք չփակվելու դեպքում արյունը կուտակվում է անոթներում, ճնշում վերջինների պատերին և աստիճանաբար լայնացնում դրանք։ Մաշկի տակ սկզբում երևում են մանր մազանոթներ՝ աստղիկների ձևով, իսկ ավելի ուշ երևում են կապույտ երակները։

Վարիկոզի զարգացման ռիսկը կանանց մոտ բարձր է հղիության ընթացքում, ինչպես նաև նստած կամ կանգնած աշխատանքի, անբավարար ֆիզիկական ծանրաբեռնվածության, ավելորդ քաշի դեպքերում։ 



Կախված հիվանդության զարգացման փուլից՝ վարիկոզի ախտանիշներն են՝

 

 

օրվա վերջում` ոտքերում ծանրության և ճնշվածության զգացում,
մինչև ծնկներ հասնող այտուցներ,
ձկնամկանների ցնցումներ,
սրունքների մաշկի չորություն, մազաթափություն,
ոտնաթաթերի սնկային վարակի միացում,
անոթային աստղիկներ,
երևացող երակներ,
ոտքերի վրա խոցերի առաջացում։
Եթե մկանները ձգվում են, քնի ժամանակ ցնցումներ կամ ցավոտ կծկանքներ են առաջանում, հնարավոր է պատճառը լինի կալիումի և կալցիումի անբավարարությունը։ Այս միկրոտարրերն անհրաժեշտ են մկանաթելերի կրճատման և թուլացման համար։ Այդ պակասը կարող է առաջանալ հղիների մոտ, ինչպես նաև սխալ սնուցման արդյունքում։

 



Ձկնամկանների ցավի լուրջ պատճառներից է միոզիտը։ Առաջացման պատճառը հստակ հայտնի չէ, սակայն նպաստող գործոններ կարող են լինել վիրուսային վարակները, վնասվածքները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Այս դեպքում ձկնամկաններն աստիճանաբար այտուցվում են և չափերով մեծանում, ի ահյտ են գալիս կարծր հանգույցներ, առաջացնում է ցավ։ Մաշկն այդ հատվածում կարմրում է, երբեմն մի քանի օր կարող է լինել դող և մարմնի ջերմաստիճանի բարձրացում։

 

 

Եթե ցավը տեղակայվում է ծնկան, ազդրի շրջանում և առաջանում է երկարատև քայլքից հետո, այն կարող է արթրոզի՝ խոշոր հոդերի քրոնիկ դեգեներատիվ հիվանդության նշան լինել։ Հազվադեպ այդ հոդերն ախտահարվում են (արթրիտ)՝ կապված հոդային աճառի նկատմամբ հակամարմինների առաջացման հետ։ Վերջիններիս առաջացման պատճառը հստակ հայտնի չէ։ Այս դեպքում ցավոտությունն ուղեկցվում է կարմրությամբ, այտուցով, իսկ առավոտյան արթնանալուց հետո կարկամության պատճառով հնարավոր չէ քայլ անել։



Ամենաընթերցվածը