Չխաբնվեք․ Շուկայում տեղական մսի անվան տակ բրազիլական միս են վաճառում

Դիտումներ 225
Չխաբնվեք․ Շուկայում տեղական մսի անվան տակ բրազիլական  միս են վաճառում

Հրավիրում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուշադրությունը։ Մսի շուկաներում վաճառում են խոզի բուդ, որը ներկրված է Բրազիլիայից և Ռուսաստանից։ Եվ այդ ամենը վաճառում են նշելով, որ այն տեղական խոզի միս է։

 

 

Այդպիսի 2 դեպք եղել է Գումի շուկայում։ Չի կարելի նման վաճառք իրականացնել, պետք է վերահկողություն սահմանել։ 


Իսկ հիմա մի քանի հուշում, թե ինչպես տարբերակել տեղեկան միսը դրսից ներկրված մսից։ Խոսքը գնում է խոզի բդի մասին։ Դրսից ներկրած ռուսական և բրազիլական խոզի բդերի քաշը 9 կգ-ից է սկսում և ցածր քաշ չի լինում։

 

 

Վրան ոչ մի արյան կամ արնանման հետքեր չկան, քանի որ տեխնոլոգիապես սառեցված է և ոչ մի թարմության նշան չի լինի։ 

Նաև տեսքով է տարբերվում տեղական մսից։ Շատ կլորավում է և նույնիսկ ոսկորն է կլորավում ի տարբերություն տեղականի։ Եղեք ուշադիր և մի թույլտ տվեք, որ ձեզ խաբեն։

 

 

Գնեք միս բացառապես որակյալ և ստուգներ անցած խանութներից կամ վստահելի մսավաճառներից։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը