Ջուր հավաքեք․ Մինչև վաղը առավոտյան ջուր չի լինի հետևյալ հասցեներում


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 5-ին ժամը 11:00-ից մինչև օգոստեսի 6-ը 09:00-ն կդադարեցվի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 5-ին ժամը 11:00-ից մինչև օգոստոսի 6-ը 09:00-ն կդադարեցվի Ավան վարչական տարածքի, Նոր Նորք 1, 2, 3, 6, 7, 9 Զանգվածների, Նորք-Մարաշ վարչական տարածքի, Դավիթ Բեկ, Ջրվեժ գյուղի, Սարի Թաղ 1-28 փողոցների, Մուշական 1-11 փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Խմելու ջուր, մարդկանց և այլ կենդանի էակների ամենօրյա անսահմանափակ և անվտանգ սպառման համար նախատեսված ջուր։ Սեղանի և հանքային այլ ջրերից տարբերվում է նրանով, որ պարունակում է քիչ քանակությամբ աղ (չոր մնացորդ), ինչպես նաև տարբերվում է ընդհանուր կազմով և հատկությունների համար գոյություն ունեցող ստանդարտների առկայությամբ (սանիտարահիգիենիկ 2.1.4.1074-01-կենտրոնացված ջրամատակարարման համակարգերի և սանիտարահիգիենիկ 2.1.4.1116-02-տարաներում փաթեթավորված ջրերի համար)։
Երկրագնդի վրա կյանքի կազմավորումն ու զարգացումը մեծապես կապված է ջրի հետ, առանց որի կյանքն անհնար է։ Ջուրը ապրելու ու տնտեսական գործունեություն ծավալելու կարևորագույն ու անփոխարինելի միջոց է, և պատահական չէ, որ մարդկային առաջին քաղաքակրթությունները ծագել են խոշոր գետերի ու ջրային ավազանների շրջակայքում։
Երկրագնդի տարածքի ավելի քան 70 %-ը ծածկված է ջրով, սակայն խմելու համար պիտանի է միայն դրա չնչին մասը, որն էլ խիստ անհավասարաչափ է տեղաբաշխված ցամաքի վրա։
Կան մի շարք աղբյուրներ, որոնց քաղցրահամ ջրերը պիտանի չեն, որ մարդիկ խմեն, քանի որ կարող են մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ և ջրի որակի չափանիշներին չհամապատասխանելու համար առաջացնել առողջական խնդիրներ։ Ջուրը, որը չի վնասում մարդու առողջությանը և բավարարում է ներկայիս որակական պահանջները, կոչվում է խմելու ջուր։
Որպեսզի ջուրը համապատասխանի սանիտարահիգիենիկ ստանդարտներին, անհրաժեշտության դեպքում այն մաքրում են, կամ պաշտոնապես ասած՝ մաքրում են ջրի մաքրման կայանների օգնությամբ։
Ջուրը բնության անփոխարինելի հարստություններից և մարդկանց գոյատևման համար ամենաանհրաժեշտ ռեսուրսներից մեկն է։ Ջրի օրեցօր զգացվող սակավությունն աշխարհի գրեթե բոլոր երկրների համար կարևոր խնդիր է։ Ջրային ռեսուրսների ոչ հաշվենկատ ու անտնտեսվար օգտագործումը լուրջ վտանգ է ինչպես մարդկանց առողջության, ապրելակերպի ու կենսամակարդակի բարձրացման, այնպես էլ տնտեսության զարգացման և շրջակա միջավայրի պահպանության համար։
Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այս խնդիրների լուծումը հանդիսանում է հանրապետության տնտեսության արդյունավետ զարգացման ու բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման կարևոր պայմաններից մեկը։
