Ջուր հավաքեք․ Մինչև դեկտեմբերի 12-ը ուշ երեկոյան ջուր չեք ունենա

Ուշադրություն.
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում դեկտեմբերի 11/12-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 11-ին ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 12-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝
Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի),
Վահրամաբերդ,
Կապս գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ջրամատակարարում, բնակչությանը, արդյունաբերական ձեռնարկությունները, տրանսպորտը և այլ օբյեկտներ ջրով ապահովելու միջոցառումների համախումբ։ Ջրամատակարարման խնդիրներն իրականացնող ինժեներական կառույցների համալիրը կոչվում է Ջրամատակարարման համակարգ կամ ջրմուղ։

Ըստ սպասարկվող օբյեկտների նշանակման տարբերում են կոմունալ և արտադրական (արդյունաբերական կամ գյուղատնտեսական) ջրմուղներ։ Ջրի առավել խոշոր սպառողներն են մետալուրգիական, քիմիական, նավթավերամշակման արդյունաբերական ձեռնարկությունները և ՋԷԿ-երը։ Ջրի օգտագործման հետ կապված որոշ միջոցառումներ (գյուղատնտեսական ոռոգում, հիդրոէներգետիկայի խնդիրներ ) Ջրամատակարարմանը չեն վերաբերում։
